Կարծիք

22.09.2021 17:46


Քայլիստները Հայաստանը վերածելու են Նիկոլաբադի

Քայլիստները Հայաստանը վերածելու են Նիկոլաբադի

Նիկոլ Անհողի քավորի եղբայրը, երեսփոխան Վահեն հայտարարել է, որ Հայաստանի 441 համայնք կօպտիմալացվեն, որի արդյունքում կձևավորվի 37 խոշորացված համայնք...

Բոլորի համար էլ պարզ է, որ այս հիմար որոշմամբ Նիկոլը փորձում է ձերբազատվել իր համար անցանկալի համայնքապետերից, որոնց ղեկավարած համայնքները կմիավորվեն ինչ-որ մի այլ համայնքի հետ և կառաջանա նոր ՏԻՄ-ի ընտրությունների խնդիր, ինչպես նաև լուծել կադրային քաղցը, քանի որ կապիտուլյանտի թիմում բանիմաց կադրերի մեծ դեֆիցիտ կա և ամեն մի համայնքում ղեկավարի փնտրտուք կատարելու փոխարեն մի քանի համայնք միավորելով այնտեղ ղեկավար կկարգվի ինչ-որ մի "մոյշիկ" կամ "առաքիչ" քայլիստ դիլետատի...

Վահե՛, այս կլոունադային վերջ տալու համար ավելի լավ չէր լինի՞ հայաստանյան բոլոր համայնքները միավորեիք մեկի մեջ, անվանեինք Նիկոլաբադ և ձեր պատուհասներից ինչ-որ մեկին կարգեիք դրա ղեկավար...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը