Հայաստանի և Ավստրիայի մաքսային ծառայությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
Հայաստանի և Ավստրիայի մաքսային ծառայությունների համագործակցությունն ընդլայնվում է. դա է նախատեսում «Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Այն այսօր ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Փոսթլը:
Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ միջազգային կապերի ամրապնդման ուղղությամբ սա հերթական համաձայնագիրն է: «Բարեփոխումներ փուլում գտնվող մեր համակարգի համար սա շատ կարևոր փաստաթուղթ է: Փոխգործակցության այսպիսի համաձայնագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվության փոխանակման, նաև` հետբացթողումային հսկողության գործընթացներն ավելի կատարելագործել և հասցնել այն մակարդակի, որ նախատեսված է բարեփոխումների ծրագրով: Այսպիսով կլրացվեն այն բացերը, որոնք առաջանում էին ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: Համաձայնագիրը նաև սահմանի վրա ազատ առևտրի ռեժիմը մեղմացնելու հնարավորություն է տալիս»:
Դեսպան Միխայել Փոսթլն էլ նշել է, որ Ավստրիան ևս կարևորում է համագործակցությունը հայասատանյան մաքսային ծառայության հետ: «Փաստաթղթի ստորագրմամբ ուղղակի կապ կհաստատվի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի ներմուծումների և արտահանումների ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտումը»: