Լրահոս

29.06.2011 11:54


«Google»–ը «Facebook»–ի հետ մրցակցելու նպատակով նոր սոցիալական ցանց է թողարկել

«Google»–ը «Facebook»–ի հետ մրցակցելու նպատակով նոր սոցիալական ցանց է թողարկել

Երեքշաբթի «Google» ընկերությունը թողարկել է «Google Plus» նոր՝ սեփական սոցիալական ցանցը, որը կոչված է մրցակցելու «Facebook»–ի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»–ն։ Առաջին անգամ սոցիալական ցանցի ստեղծման մասին լուրերն ի հայտ եկան դեռևս 2010թ. ամռանը։ Այդ ժամանակվանից «Google»–ի և «Facebook»–ի միջև մրցակցությունը շարունակվում է, որն ուղեկցվում է ոչ միայն մրցակցային արտադրանք ներկայացնելով, այլև միմյանց դեմ տեղեկատվական պատերազմով։

Սոցիալական ցանցը մշակողների խոսքերով՝ դրա հիմնական առավելությունը օգտատերի համար անձնական տեղեկության կարգավորումներն են, սեփական կապերը առանձին խմբերում միավորելու հնարավորությունն է և յուրաքանչյուր «շրջապատի» համար համապատասխան մուտքի իրավունքի սահմանումը։

Այս խորագրի վերջին նյութերը