Եթե փոփոխությունները չեն գալիս ներսից, ապա դրանք պարտադրվելու են դրսից
Տեսեք, թե ինչ «կիսատ» են Հայաստանի հեղինակավոր մարդիկ/ինստիտուտները. նախագահ Արմեն Սարգսյանը միացավ Նիկոլի հրաժարականի պահանջին ու չհասնելով իր կոչի իրագործմանը՝ համակերպվեց։ Նույնը Կաթողիկասը, ԳՇ պետն ու մի քանի տասնյակ գեներալներ, քաղաքական և «около» քաղաքական դեմքեր։ Եթե դուք ձեր խոսքը չեք հարգում ու ասելով «Նիկոլը պիտի գնա»՝ հարմարվում եք նրա մնալու հետ, ապա ի՞նչ իրավունք ունեք դուք ժողովրդից բողոքելու կամ պահանջելու, որ Նիկոլը ամսի 21-ին համերգ չանի։
Այս ամենը եղավ նաև այն ֆոնին, որ հասարակության շատ լայն շերտեր չհասկանալով (կամ լավ էլ հասկանալով) եղելությունը՝ քար լռություն էին պահպանում այս աղետից հետո։ Նայեք Հայաստանի ակադեմիական դաշտին, արվեստի ներկայացուցիչներին, սպորտսմեններին, զինվորականներին, IT սեկտորի աշխատակիցներին, որոնց համար Նիկոլը պիտի «нерукопожатный» լիներ։ Բայց նման բան չկա։ Թվարկվածներից շատերն դեռ մի բան էլ սատարում են Նիկոլին։
Կատարվածը աղետ է ու այն շարունակվում է (տես Էրդողանի շանտաժը Հայաստան պետության դեմն ուղղված), իսկ մենք քննարկում ենք՝ ով առաջինը ասաց, որ «Նիկոլը պիտի գնա» կամ, որ «Նիկոլը սեպտեմբերի 21-ը չնշեր, իրեն կասեին դավաճան, ուստի լավա անում, որ գունագեղա անում»:
Մենք հասել ենք մի կետի, երբ թուրքը մեզ ասում է, որ «պիտի միջանցք տրամադրեք», ռուսն էլ ի պատասխան ասում է՝ «չի լինի նման բան», իսկ Նիկոլի մամուլի խոսնակն էլ ասում է, որ իրենք պատրաստ են շփումների թուրքերի հետ։
Ուշադիր դիտեք։ Նման բան միգուցե չեք տեսնի ապագայում ՝ պետության ինքնասպանություն։ Ու ինքնասպանություն՝ «վերնախավի» փտախտի ակտիվ փուլում։
Պետություն ու սերունդ եք «մատաղ արել», հիմա եկել համերգից եք բողոքվում... Փաշինյանը պետք է դադարի լինել երկրի ղեկավարը, հանգուցալուծումը դա է. մնացած բոլորը դատարկախոսություն է: Իսկ եթե փոփոխությունները չեն գալիս ներսից, ապա դրանք պարտադրվելու են դրսից: Եվ մնալու է միայն լուռ հույս ունենալ, որ դրանք չեն պարտադրվի Թուրքիայից և Ադրբեջանից:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից