ԱՄ Սենատի միջազգային հանձնաժողովը հավանություն է տվել Լիբիայում ԱՄՆ զորքերի կիրառմանը
ԱՄՆ սենատի միջազգային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լիբիայում միջազգային ռազմական գործողություններին ԱՄՆ զինված ուժերի մասնակցության մասին բանաձևը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ի թղթակիցը՝ բանաձևի օգտին են քվեարկել հանձնաժողովի 14, իսկ դեմ՝ 5 անդամ։ Այսպիսով փաստաթուղթն այժմ դրվելու է ամբողջ պալատի քննարկմանը։ Հավանական է, որ Սենատը կողմ քվեարկի Լիբիայի ռազմական գործողություններին ԱՄՆ զինված ուժերի մասնակցությանը, սակայն այս հարցի շուրջը բանավեճերը շարունակական են լինելու։
Բանաձևը նախատեսում է Լիբիայում ԱՄՆ զորքերի ներկայությունը մեկ տարով։
Բանաձևի հեղինակներն են Սենատի միջազգային հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջոն Քերին և զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Ջոն Մաքքեյնը։ Երկու խորհրդարանականն էլ հայտարարել են, թե Լիբիայում ընթացող գործողություններից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կգործի հօգուտ Մուամար Քադաֆիի վարչակարգի։