Լրահոս

29.06.2011 10:10


Ադրբեջանը «Bloomberg» հայտնի հանդեսի ֆոտոլրագրողին վտարել է երկրից հայկական ազգանուն ունենալու համար

Ադրբեջանը «Bloomberg» հայտնի  հանդեսի ֆոտոլրագրողին վտարել է երկրից հայկական ազգանուն ունենալու համար

«Bloomberg» հայտնի ամսագրի ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը երեկ երեկոյան Բաքվից վտարվել է Ստամբուլ։

–Ես ծայրահեղ զարմացած եմ տեղի ունեցածով։ Արդեն երեք շաբաթ է՝ մենք Ադրբեջանի արտգործնախարարության հետ բանակցություններ էինք վարում և թույլտվություն խնդրում իմ այցի  համար։ Ձեր ԱԳՆ–ի պատասխանատու  աշախատակիցը խնդրեց իրեն 10 օր տալ, որպեսզի  բոլոր  հարցերը  կարգավորի։ Հետո նա մի շարք փաստաթղթեր խնդրեց, որոնք մենք ներկայացրեցինք՝ ներառյալ «Blomberg» ամսագրի պաշտոնական նամակը։ Դրանից հետո ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, թե ամեն ինչ կարգին է և  կարելի է ժամանել։ Բայց երբ հայտնվեցի Բաքվի  օդանավակայանում, ինձ հայտնեցին, թե իմ մուտքն արգելված է՝ իմ ծագման պատճառով, չնայած  ես երբեք Հայաստանում չեմ եղել։ Իսկ  Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց, թե ոչինչ չի կարող անել։ Կարելի է հասկանալ ամեն ինչ, այդ թվում և մուտքի արգելքը, բայց ինչո՞ւ եք խոստանում անել այն, ինչը չեք կարող անել,–«Turan» գործակալությանն ասել է Դիանա Մարկոսյանը։

Ֆոտոլրագրողը  Բաքու էր ժամանել հունիսի լույս 28–ի գիշերը և մինչև ժամը 15։00–ը դեռ օդանավակայանում էր։ Լրագրողների ազատության և պաշտպանության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովն ասել է, թե Մակոսյանի փաստաթղթերը նորմալ վիճակում են, բայց լրագրողի մուտքն արգելված է «հայկական ազգանուն ունենալու պատճառով»։

Մարկոսյանը երկքաղաքացիություն ունի՝ Ամերիկայի և Ռուսատանի։ Բաքու նա ժամանել  էր ռուսական անձնագրով։

Այս խորագրի վերջին նյութերը