Կարծիք

21.09.2021 11:02


Մեր հայրնիք, թշվառ, անտեր...

Մեր հայրնիք, թշվառ, անտեր...

Թուրքիան, Պակիստանն ու Ադրբեջանը մի քանի օր առաջ Բաքվում անցկացրեցին զորավարժություններ, իսկ այսօր արդեն զորավարժությունները տեղափոխել են Նախիջևան։ Ակնհայտ է՝ թիրախում Արցախն ու Հայաստանն է, ինչը, կարծում եմ, իրեն երկար սպասեցնել չի տա...

Հայաստանը մեկուսացվել է աշխարհից, դե ֆակտո կորցրել է իր սուբեկտայնությունն ու զրոյացրել իր քաղաքական ու ռազմական իմունիտետը...
Թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ փորձում է Հայաստանից «անկախացնել» նրա Հյուսիսն ու Հարավը, հետ վերադրձնել Էրիվանն ու թեյ խմել Սևանում...
Ալիևը հրամայել է մեր բարձրագույն իշխանության ներկայցուցիչներին չերևալ Արցախում, ինչն այս ոչնչությունների կողմից ընդունվել է «ըմբռնումով»...
Էրդողանը գաղտնազերծել-մերժել է թիվ մեկի աղաչանք-պաղատանքը՝ իր հետ գաղտնագողի հանդիպելու մասին, բացահայտ ստորացրել այս թիվ մեկին՝ դիվանագիտական արարողակարգի նաև չգրված օրենքներով...
Իսկ գունագեղ և մասշատաբային վիժվածքը այսօր պատրաստվում է ճոխ տոնախմբության՝ 5000 զոհերի, հարյուրավոր չհայտնաբերված աճյունների ու թշնամու կողմից ամենաստոր միջոցներով նվաստացող գերիների առկայության պայմաններում։

Կապիտուլյանտ-հրե՛շ, չես խուսափելու պատասխանատվությունից...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը