Լրահոս

29.06.2011 08:47


Շայդուլլինը կլքի Հայաստանը

Շայդուլլինը կլքի Հայաստանը

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը մոտակա ժամանակներում կլքի իր պաշտոնը Հայաստանում:

«Շայդուլլինը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն պաշտոնում իրեն դրսևորել է որպես արդյունավետ ղեկավար: Սակայն Հայաստանից դեպի Ադրբեջան ու Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացի սառեցման կապակցությամբ Հայաստանում նման կարգի մասնագետի անհրաժեշտություն չկա»,-հղում անելով իր անանուն աղբյուրին՝ հաղորդում է «Ռեգնում»–ը։

Դեռևս հայտնի չէ, թե ով կզբաղեցնի Շայդուլլինի փոխարեն «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Շայդուլլինը «Հարավկովկասյան երկաթուղու»գլխավոր տնօրեն էր նշանակվել 2008-ի դեկտեմբերի 9-ին՝ «Ռուսական երկաթուղու» տնօրենների խորհրդի կողմից:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100% դուստր ձեռնարկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը