Կարծիք

20.09.2021 15:53


Հայաստանում թուրքական շահերը սպասարկող ցանցը անցավ գործի դեռ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո

Հայաստանում թուրքական  շահերը սպասարկող ցանցը անցավ գործի դեռ  1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո

Հայաստանում թուրքական շահերը սպասարկող ցանցը անցավ գործի դեռ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո, երբ ցանցի պարագլխին կարգեցին նախագահ` Հայաստանը պարտվողականության և զիջողականության ճանապարհով տանելու համար։

Երկու տարի անց այս ամեն ինչի դեմ ընդվզեց ռազմական և արցախյան էլիտան, և ցանցին չհաջողվեց իրագործել իրենց առջև դրված խնդիրները։
Տասը տարի անց փորձ կատարվեց բռնի ուժով ռեվանշի , սակայն շատ կոշտ պատասխանից հետո, գործակալական ցանցը մի պահ քաշվեց մի կողմ` կատարվածը հասկանալու և սխալները ուղղելու համար։
Ցանցը ընտրեց այլ ճանապարհ և սկսեց մետաստազի նման տարածվել պետության մարմնով` ամեն տեղ թողնելով վարակված բջիջները։
2018 թվականին ցանցին հաջողվեց իր դրածոններին տեղավորել իշխանության մեջ, իսկ կառավարման բոլոր թելերը միևնույն է տանում են դեպի Հրազդանի կիրճը նայող հայտնի սև շենքը։
Ցանցի ղեկավարի ընկերների կողմից արդեն վերահսկվում են դատական ոլորտը, տնտեսական ոլորտը, բանկային ոլորտը, արտաքին գործերի ոլորտը, մասամբ պաշտպանական ոլորտը։
Բոլոր հին կադրերը տեղավորված են առանցքային պաշտոններում, իսկ արհեստական ստեղծված ՔՊն դաշտ է նետված հիմնական թիրախին ուղղվող հարվածները իր վրա շեղելու համար։
Ցանցը իշխանության գալով հաշվի առավ իր սխալները և առաջի քայլերը ուղղեցին ռազմական ու արցախյան էլիտայի կազմաքանդմանն ու բարոյազրկմանը։

Շարունակելի է....

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը