Լրահոս

28.06.2011 17:57


Վրաստանը պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ

Վրաստանը երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ հայտագիր է փոխանցել Ռուսաստանին։ Վրաստանը շվեյցարական կողմի միջոցով Մոսկվային երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ հայտագիր է հանձնել՝ Հաագայում ՄԱԿ–ի միջազգային դատարանի խորհրդով։

Վրաստանը Ռուսասատնին մեղադրում է վրացիներին Աբխազիա և Ցխինվալ վերադառնալու իրավունքից զրկելու, էթնիկական խտրականության համար։

Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խզվել են 2008թ. օգոստոսին՝ զինված հակամարտությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը