Կարծիք

19.09.2021 15:56


30-ամյա ապահովությունը քամուն տվող չմոլորվածը գունագեղ 30-ամյակ է նշում

30-ամյա ապահովությունը քամուն տվող չմոլորվածը գունագեղ 30-ամյակ է նշում

Մոլորվածները

Հիշո՞ւմ եք անցյալ տարի մարտ ամսին Նիկոլը ինքնագոհ տեսքով ասաց. «Հայկական կողմը պատրաստ է իր տարածքում մոլորված ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանի տարածքում մոլորված հայերի հետ»:

Իսկ հիշո՞ւմ եք, երբ անցյալ տարի հուլիսին ադրբեջանի հարձակման ժամանակ, աչքերը աջ ու ձախ վազվզեցնելով, թուրքական ուազիկի մասին հարցնում էր. «Հնարավո՞ր է մոլորվել են»:

Հիմա մեր նոր «մոլորվածների» մասին:

Ըստ ՀՀ ԱԱԾ (էն որ աշխարհի ամենախուճուճ հեռախոսահամրն էին տարածել առևանգվելու դեպքում զանգահարելու համար) երեկ «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Իսկ տղաների ծնողները պատմում են, որ հենց այդ պահին հեռախոսազրույց են ունեցել նրանց հետ, և տղաները ասել են՝ «Վայ, սրանք մեզ կանգնեցրին», և կապը ընդհատվել է: Այսինքն, չեն մոլորվել, այլ նրանց Գորիս-Որոտան ճանապարհին կանգնեցրել են ադրբեջանցիները: Այնպես, ինչպես երեկ ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականն էին կանգնացրել: Թե բա մայրուղուց շեղվել են, չէ, մայրուղուց չեն շեղվել, հավանաբար, հենց մայրուղով են գնացել, այն մարյուղով, որի 21 կմ նվիրել եք ձեր տիրոջ կիրթ ընկերոջը:

Փաստորեն, ՀՀ ճամփեքից արդեն ոչ զինծառայող, ուղղակի քաղաքացի են առևանգում, իսկ ԱԱԾ-ն նրանց «փնրտում է»:

«Մոլորվածների» թեզը առաջ բերողը գոհ ա, կարևորը կիրթ ընկերոջը չեն կպել, մնացամը էական չի:

Իսկ զուգահեռ իրականության մեջ 30-ամյա ապահովությունը քամուն տվող չմոլորվածը գունագեղ 30-ամյակ ա նշում:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը