Կարծիք

19.09.2021 14:06


Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջին օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ

Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջին օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ

2020թ-ի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ադրբեջանին հանձնվեցին Սանասարի և Կովսականի շրջանները, այդ թվում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ:

Հանձնումը տեղի է ունեցել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր փոխըմբռման արդյունքում, իսկ ՀՀ զինված ուժերի տեղակայման համար որպես ելակետ ընդունվել է «սովետական Հայաստանի» սահմանները:

Պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը մնում են իրենց տեղերում, իսկ Սանասարի և Կովսականի շրջաններից հայկական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախատեսված ՉԻ ԵՂԵԼ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կիրառման երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար «ռազմական էսկալացիայից խուսափելու» մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը ՍՈՒՏ Է, ռազմական էսկալացիայի վտանգ ՉԻ եղել և ՉԷՐ կարող լինել:

Դեկտեմբերի 17-ին, Հայաստանի կողմից Սանասարի և Կովսականի կամայական հանձնումից մեկ օր անց, իր տարեվերջյան ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքային համարեց նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը և կրկին ընգծեց, որ կողմերը մնում են իրենց ՏԵՂԵՐՈՒՄ:

Այսպիսով կարելի է փաստել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ:

Այս հարցը պետք է դառնա հրատապ քննության առարկա, ստանա համարժեք գնահատական, իսկ բոլոր մեղավոր անձիք պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության:

Հ.Գ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որին այդքան շատ հղում են անում Հայաստանի իշխանությունները, ընդունվել է 1995թ-ին և ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՀ պետական սահմանի հետ:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը