Կարծիք

19.09.2021 13:48


Թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը

Թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը

Երբ 21-ին դիտեք անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ տոնակատարությունը, ուշադիր նայեք լոգոյին, որտեղ մաքսիմալ նեյտրալ է պատկերված 30-ի 0-ն: Ավելին, թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը, «ծնվել է 1991-ին և կարծես վախճանվել 2021-ին»:

Սակայն քաղաքական պրոպագանդիստական ուղերձը հետևյալն է: Ընդգծված 3-ը մարմնավորում է 30 տարիների անկախության հենց իրենց իշխանավորման ժամկետը, 3-ը իրենց ընտրաթիվն է, 3-ը առանձնահատուկ է ընդգծված՝ կարևորելու անկախության 30 տարվա հենց իրենց իշխանավորման 3 տարիների իբր իրական անկախ լինելու սիմվոլիզմը:

21-ին նշվելու է Փաշինյանի իշխանության 3 տարիների բացառիկությունը, ոչ թե անկախության 30-ամյակը:

Երբ 21-ին շնորհավորեք միմյանց հիշեք, որ իշխանական պրոպագանդայի ազդեցությամբ դուք շնորհավորելու եք ձեր պետության իբր 30-ամյակը, բայց իրականում Փաշինյանական իշխանության գունագեղ 3 ամյակը: Կլսեք նրա ելույթը, որտեղ «ԺՈՂՈՎՈՒՐԴ», «Հայաստանի Հանրապետություն», «ՔԱՂԱՔԱՑԻ» բառերը կօգտագործվեն անխնա: Ձեզ կթվա թե Ձեզ են դիմում և արժևորում, բայց իրականում դիֆերամբները նվիրված են լինելու իրենց վերջին 3 տարիների «գունագեղություններին»:

3 տարիներ, որոնց ընթացքում «ժողովուրդին» գերարժևորեցին, որ գերշահագործեն:

3 տարիներ, որտեղ «Հայաստանի Հանրապետությունը» իբր արժևորեցին այնքան, որ նմանվել է հաշմանդամ հանրության բալաստի, իսկ պետությունից մնացել է նրա ֆորմալ ատրիբուտիկան, ինչն անխնա օգտագործվում և շահագործվում է այն ղեկավարողների կողմից:

3 տարիներ, որտեղ քաղաքացուն կոչեցին հպարտ, ներշնչեցին նրան դատարկ հպարտամտություն և սկսեցին « քաղաքացու» անունից սպանել « հայ մարդուն» նրա տեսակը, բնույթը, պատիվն ու բարոյականությունը , սննկացնելով ձեռքբերումները

21-ին վայելելու եք իբր 30, բայց իրականում «անկախության 3 ամյակի Почем опиум для народа» ՔՊ party:

P.S. Իմ պետության տոնը կնշեմ լուռ և զուսպ՝ պլանավորելով ու մտածելով պետության հանդեպ անելիքներիս ու պարտքիս մասին: Գունագեղ «ուղեղների լվացումը» իմը չէ, որովհետև ուղեղ ունեմ: Կնշեմ, երբ արածով կվերականգնեմ ոգիս, ոչ թե փառաբանման ենթակա դատարկամիտ «դուխիզմը»:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը