Կարծիք

19.09.2021 13:41


Նիկոլենց համար Շուշին «Շուշա» է, Գորիս-Կապան ճանապարհի 21կմ հատվածը՝ ադրբեջանական, առևանգումը՝ «մայրուղուց շեղում»

Նիկոլենց համար Շուշին «Շուշա» է, Գորիս-Կապան ճանապարհի 21կմ հատվածը՝ ադրբեջանական, առևանգումը՝ «մայրուղուց շեղում»

Նիկոլական իշխանությունը, ՀՀ ԱԱԾ-ի շուրթերով, հերթական անգամ սրբագրում ու վերաորակավորում է ադրբեջանցիների գործողությունները։ Այս անգամ պաշտպանել են ադրբեջանցիների՝ հայերին առևանգելու իրավունքը։

Ինչպես որ պատերազմից հետո քայլարածներից ոմանք սկսեցին Շուշին «Շուշա» անվանել, այնպես էլ այսօր ադրբեջանական հանցագործության պատասխանատու են հռչակել ՀՀ քաղաքացիներին։

«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիները պարզապես առևանգել են ՀՀ քաղաքացիներին, քանզի այդ ճանապարհահատվածում դժվար է մոլորվելն ու Ադրբեջանում հայտնվելը։ Համ էլ՝ ՀՀ իշխանությունները ադրբեջանական են համարում Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21–կիլոմետրանոց մասը, այնպես որ «մայրուղուց շեղվել» ու Ադրբեջանի «տարածքում» կարելի է հայտնվել նաև Որոտանի հատվածում երթևեկելիս։

ԱԱԾ հաղոդագրությունն իրականում այն մասին էր, որ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը դե ֆակտո փակ է, այսինքն՝ Հայաստանը շրջափակվում է արդեն 3-րդ կողմից։ Բեռնափոխադրումներն այս մասով կտրուկ նվազելու են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Սա՛ է նիկոլենց «խաղաղասիրական» ծրագրերի իրական արդյունքը։ Ու քանի դեռ սրանք իշխանության են, Հայաստանն ամեն օր շոկի է ենթարկվելու ու նոր փորձությունների հանդիպի։ Բայց դե նիկոլենց համար կարևորը «գունագեղ» միջացառման կազմակերպումն է՝ իրենց իշխանության գալու և ՀՀ ինքնիշխանության կորստի եռամյակը նշելը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը