Լրահոս

28.06.2011 17:08


Առողջապահության նախարարը հետևողական կլինի, որ Գյումրիում բժշկին սպանողը պատժվի

Առողջապահության նախարարը հետևողական կլինի, որ Գյումրիում բժշկին սպանողը պատժվի

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարությունը է արել, որում մասնավորապես ասված է.

«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին:

Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին: Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և որպես առողջապահության նախարար իմ խորին վիշտը և խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երևույթի նկատմամբ:

Հավատացնում եմ, որ հետևողական կլինեմ, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին:

Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա:

Իմ և ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը