Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերին:
Նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մշտական ամրապնդումը` բարձր գնահատելով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների հավասարակշռված մոտեցումն ու քաղաքականությունը:
«Միացյալ Նահագների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում համարում ենք կայունությունն ամրապնդող գործոն: Մենք գոհունակություն ենք հայտնում մի շարք ոլորտներում մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց ունենալու կապակցությամբ և, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ առաջընթաց ունենաք երկկողմ տնտեսական առևտրական հարաբերություններում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշելով, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան` ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերն, ընդգծել է, որ գերազանց հանդիպումներ է ունեցել Հայաստանում, և դրանց արդյունքները ներկայացրել է Երկրի Նախագահին:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը: