Լրահոս

28.06.2011 16:42


ՀԺԿ նախագահ. «Միգուցե շատ ակտիվ մասը դեմ է երկխոսությանը»

ՀԺԿ նախագահ. «Միգուցե շատ ակտիվ մասը դեմ է երկխոսությանը»

«Ընդունո՞ւմ եք, որ փակուղում է ՀԱԿ–ը» հարցին «Դե ֆակտո» ակումբում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է.

Ես ընդունում եմ, որ փակուղում է մեր երկիրը հայտնվել, եթե այսպես շարունակվի։

Իշխանությունների հետ ՀԱԿ–ի երկխոսության գնալուց հետո շատերի շրջանում հիասթափության մասին խոսելիս Ս. Դեմիրճյանն ասել է.

Միգուցե շատ ակտիվ մասը, որն ավելի վճռական գործողություններ է ուզում, դեմ է երկխոսությանը, բայց մենք ուզում ենք, որ սահուն ճանապարհով ամենն արվի։

Նա ընդգծել է, որ իշխանությունների ու տիրող իրավիճակի նկատմամբ հիասթափությունն ու դժգոհությունը ժողովրդի շրջանում գնալով աճում են, հետևաբար կարելի է սպասել ավելի բուռն հանրահավաքների։

Պետք չէ սկզբունքային դարձնել այդ հարցը։ Հնարավոր է՝ մի հանրահավաքին մի քիչ քիչ լինեն, մյուսին՝ ավելի շատ, հարցը նրանում է, որ ոչ մի քայլ չի արվում, որ իրավիճակը փոխվի, լարվածությունը թուլանա,–ասել է Ստեփան Դեմիճյանն ու նշել, թե հնարավոր է՝ գա մի օր, որ ժողովուրդը հանրահավաքից տուն չգնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը