Կարծիք

18.09.2021 14:31


Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր...

Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր...

Մինչ թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն առաջ են տանում իրենց պանթուրանական ծրագրերն ու դրանք իրականացնում պատմական Հայաստանի տարածքները բռնազավթելու հաշվին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռն զբաղեցնող ոմն պատահականություն (ով, ըստ «օդում կախված լուրերի» ժամանակին թալանել է աղետի գոտին) լրագրողի այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման և սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով, հեգնանքով պատասխանում է՝ ««Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞...», ապա «լուրջ» դեմքով շարունակում, թե իբր Զանգեզուրում (ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարն է Սյունիքն անվանում) Հայաստանը խնդիր չունի, այլ ամենայն հավանականությամբ խնդիր ունի Իրանը...

Դե արի ու մի ասա, տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր... Ախր դու և քո նմանները ազգի գլխին սարքելուց բացի, ձեր ողջ կյանքում երբևէ այլ բանի ընդունակ չեք եղել... Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենալու խաղաղություն, այլև Հայրենիք...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը