Լրահոս

28.06.2011 16:18


Շևարդնաձեն պաշտպանում է Աբխազիայի ճանաչման նախաձեռնությունը

Շևարդնաձեն պաշտպանում է Աբխազիայի ճանաչման նախաձեռնությունը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն դրական է գնահատել քաղաքագետ Մամուկա Արեշիձեի նախաձեռնությունը, ով առաջարկել էր ճանաչել Աբխազիայի անկախությունը։ Նման հայտարարություն, ինչպես փոխանցում է «Նաշա Աբխազիա»–ն, նա արել է «Ասավալ–դասավալի» թերթին տված հարցազրույցում։

Շեվարդնաձեն այդ նախաձեռնությունը ողջամիտ է համարել։ Նա կարծիք է հայտնել, թե Աբխազիան այլևս երբեք չի դառնա Վրաստանի սովորական շրջան, և որ կարելի է գոնե նրա հետ բնականոն հարաբերություններ հաստատել։ «Չեմ բացառում, որ այս առաջարկը հիմք կհանդիսանա ոչ միայն փախստականների վերադարձի, այլ նաև մեր համատեղ կյանքի համար» Հնարավոր է՝ դրա համար անհրաժեշտ է 10–15 տարի»,–ավելացրել է նախկին նախագահը։

Քաղաքագետ Մամուկա Արեշիձեի նախագծի համաձայն, որով նա Աբխազիայի հետ ստեղծված փակուղուց դուրս գալու ճանապարհ է մշակել, ճանաչման փոխարեն Վրաստանը կարող է ներկայացնել Աբխազիայից ռուսական զորքերի դուրսբերման և փախստականների վերադարձի պահանջները։

Վրաստանի իշխանությունները Արեշիձեի առաջարկը մերժել են՝ նրան մեղադրելով հայրենասեր չլինելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը