Կարծիք

18.09.2021 10:04


Пир во время чумы․ շինհրապարակի վերածված Հանրապետության հրապարակը

Пир во время чумы․ շինհրապարակի վերածված Հանրապետության հրապարակը

Սա Հանրապետության հրապարակն է...չէ, եկեք այսպես գրեմ...Սա շինհրապարակի վերածված Հանրապետության հրապարակն է։ Հսկայական բեմ են կառուցում։ Եվ այս ամենին նայելով հայտնի կինոյից հարցն է գալիս մտքին. «А что празднуем то, товарищи?»։ Այս մեկ տարվա ընթացքում մի քանի բան տեղի ունեցավ՝

-նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտ ստորագրեցինք,

-հազարավոր զոհեր ունեցանք,

-կորցրեցինք մեր սիրտը՝ Արցախը,

-կորցրեցինք մի շարք էներգետիկ հանգույցներ,

-թշնամին մտել է ՀՀ սահմաններից ներս, դիրքավորվել ու չի պատրաստվում գնալ,

-մենք մի շարք բնակավայրեր հանձնեցինք թշնամուն (ու թշնամին դրանով չի սահմանափակվում),

-հայտարարեցինք, որ, դե ֆակտո, ի վիճակի չենք պաշտպանել մեր սահմանները, թող գան ուրիշները պահեն,

-թշնամին կառուցեց մեզ ծաղրող պուրակ,

-տնտեսական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, ներդրումներ մեծ հաշվով չկան,

-ամեն օր նոր պատերազմի սպառնալիքներ ենք ստանում մեր ոչ բարով-խերով հարևանից։

Հիմա այս ցուցակի ո՞ր կետն է այսքան շռայլ բեմի արժանացել։ Ցուցակի ո՞ր կետն է, որ դարձել է այս տոնակատարության պատճառը։
Թե՞ այս ամենը մեզ հետ չէ, որ տեղի ունեցավ։

Пир во время чумы, картина маслом....

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը