Կարծիք

18.09.2021 09:53


Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական ամրագրումը հաշտության պայմանագրի տեսքով արդեն պատրաստ է և շուտով ստորագրվելու է

Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական ամրագրումը հաշտության պայմանագրի տեսքով արդեն պատրաստ է և շուտով ստորագրվելու է

Երբ դեռ կար պատերազմում բեկում մտցնելու հնարավորություն, Նախագահ Քոչարյանը փորձում էր մեկնել Մոսկվա։ Բայց շատ «անսպասելի» իր կորոնա վարակի թեստը տվեց դրական արդյունք և նա զրկվեց գնալու և ինչ-որ բան ուղղելու հնարավորությունից։ Թե ինչ եղավ հետո բոլորդ հիշում եք` նոյեմբերի 9։

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական ամրագրումը հաշտության պայմանագրի տեսքով արդեն պատրաստ է և շուտով ստորագրվելու է։ Եվ կրկին շատ «պատահական», Նախագահ Քոչարյանին մի քանի անգամ Մոսկվա մեկնելու թույլտվություն տված դատավորը, այս անգամ մերժում է իր Մոսկվա գնալու դիմումը։ Թե ինչ է լինելու հետո, արդեն բոլորդ հասկանում եք։

Նախագահը արդեն երկրորդ անգամ փորձում է օգնության ձեռք մեկնել, բայց ամենադաժանն այն է, որ դա դիտարկվում է ոչ թե որպես օգնություն, այլ իշխանության դավաճանական պլանի իրագործման համար խոչընդոտ...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը