Կարծիք

18.09.2021 09:45


Հայաստանում ձմռանը հյուրանոցները տխուր, անփող վիճակում են, հաճախորդ չկա, տուրիստ չկա, և միայն Ամանորյա տոներին են, որ ՀՀ քաղաքացիները ունենում են միջինը 5-6 օր հանգիստ

Հայաստանում ձմռանը հյուրանոցները տխուր, անփող վիճակում են, հաճախորդ չկա, տուրիստ չկա, և միայն Ամանորյա տոներին են, որ ՀՀ քաղաքացիները ունենում են միջինը 5-6 օր հանգիստ

Այդ տոնական օրերը արդեն ավանդույթ է անցկացնել մեր հանգստյան գոտիներում` Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում, Ջերմուկում և այլ` իսկական ձմեռ տեսնել, ընտանիքի, երեխաների հետ ժամանակ անցկացնել, մաքուր օդ շնչել, լիցքաթափվել: Ինչու ոչ, նաև սոցփաթեթների շնորհիվ, որոնք մարդիկ չեն օգտագործում տարվա ընթացքում ու պահպանում են այդ օրերի համար: Ինչը բնականաբար խթանում է մարզերի տնտեսական աճը, բարձրացնում է հանրային սննդի որակը, զարգացնում է հյուրընկալության ոլորտը, նպաստում է ներքին տուրիզմի աճին և թույլ է տալիս գոյատևել մինչ ամառվա սեզոնի բացումը:

Հիմա, բեբաշարբերի կառավարությունը, իբր աշխատանքային օրերը քիչ էին, իրենք էլ մի նենց են աշխատում, որ առկա աշխօրերը չեն հերիքում, որոշել են կրճատել Ամանորյա հանգստի օրերը և սահմանել են երկու հանգիստյան օրեր` դեկտեմբերի 31 և հունվարի 1:

Զուգահեռ`միտումնավոր, թե տհասության պատճառով՝ մոռանալով հիշատակել Սուրբ Ծննդյան տոնը:

Եթե, իհարկե, պատճառը նրանում չէ, որ թուրքերը պատվիրել են ձմեռը աշխատել, քրիստոնյա տոները չնշել և դրանց փոխարենը մահմեդական բայռամը նշել:

Գուգլն ասում ա՝ գարունն ա...

ПриАриТеТь-ները չեք ջոկում էլի, հո զոռով չի

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը