Լրահոս

28.06.2011 16:11


ՀԱԿ-ը` «S» դասի մերսեդես

ՀԱԿ-ը` «S» դասի մերսեդես

Այսօր Գյումրի էր այցելել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով ՀԱԿ-ի Գյումրու գրասենյակում հանդիպել է Կոնգրեսի ակտիվի և լրագրողների հետ: Ադրադառնալով իշխանությունների հետ երկխոսության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե իրենց նպատակն իշխանափոխությունն է.

–Երկխոսությունը ՀԱԿ-ի համար ունի ընդամնեը մի նպատակ՝ առանց ներքաղաքական լարումների, առանց բարդությունների այս իշխանություններից ազատվելն է: Մենք բոլորս պետք է հասկանանք            ՝ եթե երկխոսությունը կոնկրետ արդյունքներ չտվեց, Հայաստանում տեղի է ունենալու ջրբաժան:

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, ըստ որոնց ՀԱԿ-ը փոխել է իր դիրքորոշումը և մեղմացրել վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ։

–Վերջին շրջանում ասում են, որ ՀԱԿ-ը իր դիրքորոշումը մեղմացրել է, իր դիրքորոշումը փոխել է: Ես ուզում եմ ասել, որ ՀԱԿ-ը իր դիրքորոշումը ոչ մեղմացրել է և ոչ էլ փոխել: Ես մի օրինակ եմ բերում, երբ ՀԱԿ-ը համեմատում եմ «Ս» դասի Մերսեդես մեքենայի հետ: Երբ որ էդ մեքենայով ճանպարհ էս գնում, եթե մենք փորձենք էդ ամբողջ ճանապարհը վարել նույն արգությամբ՝ առանց արագությունների փոփոխության, ապա մենք անպայման վթարի կենթարկվենք: Ճանապարհին փոսեր կան, շրջադարձեր կան, լիցքավորվելու անհրաժեշտություն է առաջանում: Բնականաբար մենք ճանապարհին ընթացքը դանդաղեցնում ենք, թարթիչ ենք միացնում և այլն: Նկատի ունեմ, որ ՀԱԿ-ի քաղաքականությունը պետք է դիտարկել այս համատեքստում,-նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը