Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:
Նախարարի մեկ այլ հրամանով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Նշենք նաև, որ «Ազգ» թերթը օրեր առաջ գրում էր, որ իրեն հասած, բայց դեռևս չհաստատված լուրերի համաձայն կոնսերվատորիայի պրոռեկտոր Շահեն Շահինյանը նշանակվի կոնսերվատորիայի ռեկտոր:Բանն այն է, որ Շահեն Շահինյանը Գումի շուկայի մսի պասսաժներից մեկի սեփականատերն է:
Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: Նախարարի մեկ այլ հրամանով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Նշենք նաև, որ «Ազգ» թերթը օրեր առաջ գրում էր, որ իրեն հասած, բայց դեռևս չհաստատված լուրերի համաձայն կոնսերվատորիայի պրոռեկտոր Շահեն Շահինյանը նշանակվի կոնսերվատորիայի ռեկտոր:Բանն այն է, որ Շահեն Շահինյանը Գումի շուկայի մսի պասսաժներից մեկի սեփականատերն է: