Լրահոս

28.06.2011 16:15


Վրաստանի դատախազությունը Իրաքլի Օքրուաշվիլիի հանդեպ քրեական հետապնդում է սկսել

Վրաստանի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել ընդդիմադիր «Վրացական կուսակցության»՝ Ֆրանսիայում բնակվող առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլիի հանդեպ։ Այս կապակցությամբ դատախազությունը հատուկ հայտարարություն է տարածել։

–Հանցագործությունը նախատեսված է Վրաստանի ՔՕ 223–րդ հոդվածով։ Օրենքով նախատեսված ժամկետում Վրաստանի դատախազությունը դատարան է դիմում մեղադրյալի կանխարգելման միջոցն ընտրելու կապակցությամբ,–նշվում է դատախազության հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը