Գերմանացի բժիշկները հաստատել են, որ Մուբարաքը հիվանդ է քաղցկեղով
«Lenta.ru» կայքը գրում է, որ Գերմանիայից Շարմ–էլ–Շեյխ ժամանած բժիշկները հունիսի 26–ին հետազոտել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին։ Արդյունքները հաստատել են, որ նա հիվանդ է քաղցկեղով։
Պարբերականի տվյալների համաձայն՝ բժիշկները, որոնց թվում էր նաև 2010թ. Մուբարաքին վիրահատած վիրաբույժը, Եգիպտոսի նախկին առաջնորդին «առաջին B աստիճանի քաղցկեղ» են ախտորոշել՝ արյան քննության և ռենտգենյան լուսանկարների հիման վրա։ Խոսքը դանդաղորեն աճող քաղցկեղի մասին է։
Այժմ Եգիպտոսի նախկին նախագահը Շարմ–էլ–Շեյխի հիվանդանոցում է, ուր նա տեղափոխվել է դատախազությունում ցուցմունք տալու ժամանակ վատ զգալուց հետո։