Սերժ Սարգսյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և ծրագրերին:
Նախագահին ներկայացվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են Թումո կենտրոնի ծրագրերը:
Նշվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից հիմնված Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել և անցկացնել դասընթացներ, սեմինարներ և այլն: Թումոն ծառայելու է իբրև բաց ստուդիա հայ դեռահասների համար, որտեղ նրանք կկառուցեն իրենց հմտությունները՝ ստեղծագործելով և ստեղծելով իրենց իսկ նախագծերը:
Կենտրոնի բացումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 14-ին: 2012թ-ից Թումոն տեղի և արտերկրացի դեռահասների համար կունենա նաև ամառային ուսումնական ծրագիր՝ հանդես գալով իբրև ամառային ճամբար: