Մետրոյի սակագնի բարձրացումը հանգեցնելու է երթևեկողների 10-20%-նվազման
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն, անդրադառնալով մետրոյիսակագնիբարձրացմանը, նկատել է, որ դրա հետևանքով մետրոյից օգտվող ուղևորների քանակը կնվազի10-20%-ով: Ըստ նրա՝ մետրոյի սականգնի բարձրացումը, ինչպես նաև վերջերս նկատվող թանկացումները բացասականորեն կազդեն հասարակության և ընտանեկան բյուջեի վրա։
Սակայն, ըստ բանախոսի, այն կունենա նաև իր դրական նշանակությունը քաղաքային իշխանությունների համար, քանի որ սակագինը կրկնապատկվել է։
–Մետրոյիսակագնիթանկացումըկարկատանայիներևույթէ,–համոզմունք է հայտնել Արմեն Պողոսյանը։
Նա նշել է, թե Երևանի քաղաքապետարանի քայլերը չեն նպաստում մետրոյով երթևեկողների շատանալուն։ «Մենք միակ երկիրն ենք երկրագնդի վրա, որտեղ վերջին 25 տարում ոչ մի մետր մետրո չի կառուցվում»,–նկատել է նա։
Մետրոյի սակագնի բարձրացումը հանգեցնելու է երթևեկողների 10-20%-նվազման
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն, անդրադառնալով մետրոյի սակագնի բարձրացմանը, նկատել է, որ դրա հետևանքով մետրոյից օգտվող ուղևորների քանակը կնվազի 10-20%-ով: Ըստ նրա՝ մետրոյի սականգնի բարձրացումը, ինչպես նաև վերջերս նկատվող թանկացումները բացասականորեն կազդեն հասարակության և ընտանեկան բյուջեի վրա։
Սակայն, ըստ բանախոսի, այն կունենա նաև իր դրական նշանակությունը քաղաքային իշխանությունների համար, քանի որ սակագինը կրկնապատկվել է։
–Մետրոյի սակագնի թանկացումը կարկատանային երևույթ է,–համոզմունք է հայտնել Արմեն Պողոսյանը։
Նա նշել է, թե Երևանի քաղաքապետարանի քայլերը չեն նպաստում մետրոյով երթևեկողների շատանալուն։ «Մենք միակ երկիրն ենք երկրագնդի վրա, որտեղ վերջին 25 տարում ոչ մի մետր մետրո չի կառուցվում»,–նկատել է նա։
7or.am