Լրահոս

28.06.2011 14:17


Արմեն Պողոսյան. «Այս վիճակը ձեռք է տալիս 8 կամ 28 հոգու, մնացած 1,5 մլն–ը տառապում է»

Արմեն Պողոսյան. «Այս վիճակը ձեռք է տալիս 8 կամ 28 հոգու, մնացած 1,5 մլն–ը տառապում է»

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ խոսել է Երևան քաղաքի տրանսպորտային զարգացման հեռանկարների մասին։

–Հանգրվանային կետում ենք գտնվում,–նկատել է նա ու հավելել, թե քաղաքի հասարակական տրանսպորտի զարգացման հեռանկարը սխալ ուղղությամբ է գնում։

Բանախոսը փաստել է, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հայեցակարգը մշակման փուլում է, և այնտեղ չկան էլեկտրոտրանսպորտի զարգացման սխեմաներ։

Տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է,–ասել է նա, ու շարունակել,–մենք առայժմ գործնական քայլեր չենք տեսնում քաղաքային տրանսպորտի բարելավման ուղղությամբ։

Նա առանձնացրել է այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտի հիմնական վառելանյութը գազն է, սակայն թե՛ գազը, թե՛ մնացած վառելանյութերը ներկրվող են։

Բնապահպանության նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մայրաքաղաքի օդի աղտոտման 91% բաժինը կազմում է տրանսպորտը։

Ըստ բանախոսի՝ չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում բավական շատացել են տրանսպորտային միջոցները, սակայն այս վիճակի պատճառը ոչ թե ավտոմեքենաների քանակի աճն է, այլ անկազմակերպվածությունը։

Քաղաքային իշխանությունը, Ա. Պողոսյանի կարծիքով, պետք է հայտարարի հետևյալը՝ մեր քաղաք այլևս նոր միկրոավտոբուս չի մտնի։ «Այս վիճակը ձեռք է տալիս 8 կամ 28 հոգու, մնացած 1,5 մլն–ը տառապում է»,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը