Լրահոս

28.06.2011 13:54


ՀԺԿ նախագահ. «Սերժ Սարգսյանն իր պատասխանով հաստատեց ՀՀԿ ներկայացուցիչների ասածները»

ՀԺԿ նախագահ. «Սերժ Սարգսյանն իր պատասխանով  հաստատեց ՀՀԿ ներկայացուցիչների ասածները» «Դե ֆակտո» ակումբում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մեկնաբանելով ՀԱԿ–ին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, ասել է, որ արտահերթ ընտրություններն, այո՛, մերժվեցին. –Նա վերահաստատեց այն, ինչն արդեն ասվել էր թե՛ ՀՀԿ–ի տարբեր ներկայացուցիչների կողմից, թե՛ հենց իր կողմից, երբ նա պատասխանեց ՀԱԿ–ին։ Մենք դեռևս ամբողջովին ձախողված չենք համարում այս գործընթացը և հուսով ենք, որ իշխանությունը դեռ համապատասխան հետևություններ կանի,– ասել է Ստեփան Դեմիրճյանն ու ընդգծել, որ ինքն անձամբ հույսեր չունի, և իր կարծիքով իշխանությունը քայլերի կգնա միայն հասարակական ճնշման դեպքում։ Նա ընդգծել է, որ արտահերթ ընտրությունները սկզբունքային հարց են երկխոսության համար։ ՀԱԿ–ը, բնականաբար, այլ հարցեր կբարձրացնի, բայց դրանց համար, ըստ Ս. Դեմիրճյանի, բանակցություններ հարկավոր չեն։ 7or.am    

Այս խորագրի վերջին նյութերը