Լրահոս

28.06.2011 13:35


ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացնում է Կարիքների գնահատման հաշվետվությունը և տարեկան աշխատանքային ծրագիրը

2011 թ. հունիսի 28-ին ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Ռաուլ դե Լեւցենբերգերի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի Քարտուղար պրն Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության Խորհրդատվական խմբի Խորհրդի վեցերորդ նիստը: ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման հաշվետվությունը և 2011թ. հունիսից 2012թ. մայիս ամիսների համար նախատեսված աշխատանքային ծրագիրը, որոնք հաստատվել են Խորհրդի կողմից:

ԵՄ պատվիրակության ղեկավար պրն Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացով Եվրամիությունն ու Հայաստանը մտել են հարաբերությունների նոր փուլ: «ԵՄ Խորհրդատվական խումբը կշարունակի տրամադրել քաղաքականության հարցերով խորհրդատվություն, որը կնպաստի այս սերտ հարաբերությունների հետագա զարգացմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԱՀ շուրջ բանակցային գործընթացին առնչվող բարեփոխումների և ազգային առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ»,- ավելացրել է նա:

Խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ ներկայացվել է ընթացիկ ու ցանկալի իրավիճակի միջև բացերի վերլուծությունը և առաջարկվել են հետագա գործողությունների հիմնավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ոլորտի գերխնդիների ուղղությամբ ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից տրամադրվող օժանդակության կարևորության մասին:

Խորհուրդը ողջունել է Ազատ տեղաշարժի գործընկերություն ձևավորելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այլ խնդիրների շարքում կարևորվել են ԵՄ քաղաքական ընտանիքներում ՀՀ քաղաքական կուսակցությունների ինտեգրման գործընթացի հեշտացման, դիվանագիտական ակադեմիայի կայունության ապահովման և տեղական փորձագետների համալրման աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը