«ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը»
2011 թվականի հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձեւը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։
Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին։ Մեր կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են որոշումը եւ դրա հետ կապված հանգամանքները. թերեւս դա է պատճառը, որ այս հայտարարությունն ընդունվեց եւ տարածվեց որոշ ուշացումով։
Մենք համոզված ենք, որ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե´ իրավական եւ թե´ այլ հանգամանքների առկայության:
Հայտարարությանը կից ներկայացվող հավելվածում բերված փաստերն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության եւ գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, այդ փաստերի ու հանգամանքների համադրումը թույլ են տալիս խոսել «Ա1+»-ի եթեր վերադարձման համար շարունակական խոչընդոտներ ստեղծելու մասին։
ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum)։ Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որեւէ կերպ չեն վերականգնվել։
Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները եւ նվազեցնեւմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը։
Մենք տվյալ որոշումը դիտարկում ենք որպես ակնհայտորեն հակասող այն նպատակներին, հանուն որոնց ստեղծված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթով օժտված կառույցները: Մենք կոչ ենք անում ԵԽ Նախարարների կոմիտեին` իր իրավասության ներքո գտնվող ընթացակարգերն կիրառել Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչված առաջնայնություններին եւ արժեքներին համահունչ:
ՀԱՎԵԼՎԱԾ
- 2008թ. սեպտեմբերից ի վեր «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Նախարարների կոմիտեին գրավոր հաղորդագրություններով պարբերաբար տեղեկացրել են, որ ազգային դատարաններում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ են մի շարք դիմումներ, որոնց շրջանակներում «Ա1+»-ի հիմնադիրը վիճարկում է Եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի վճռի կատարման խոչընդոտները՝ հարուցված ազգային մարմինների կողմից կամ օրենքների անկատարությամբ: Նախարարների կոմիտեն այդ հաղորդագրություններն ի գիտություն է ընդունել իր Կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով եւ իր միջանկյալ որոշումներում դրանց վերաբերյալ կատարել համապատասխան անդրադարձներ:
- 2011թ. հունիսի 19-ի դրությամբ Նախարարների կոմիտեի ինտերնետային կայքի համապատասխան էջում, որը վերաբերում է «Մելտեքս» ընկերության գործով վճռի կատաման վարույթի ընթացքին[1], կարդում ենք, մասնավորապես, հետեւյալ տեղեկատվությունը.
«20/05/2009թ. դիմող ընկերությունն ուղարկել է հաղորդագրություն (Նախարարների կոմիտեի փաստաթուղթ թիվ DD(2009)307E), որը տարածվել է 1059-րդ նիստում) (…) որում ընկերությունը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին, որ գործի վերաբացման երկու դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն երկու դիմումներն էլ մերժվել են: (…) Դիմող ընկերությունը հայտնում է, որ Եվրոպական դատարանի վճռի ընդունումից ի վեր իշխանությունները որեւէ անհատական բնույթի միջոց չեն կիրառել»:
«Ընկերության փաստաբանը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին (Նախարարների կոմիտեի 15/02/2010թ. թիվ DD(2010)72 փաստաթուղթ, գաղտնազերծվել է 24/03/2010թ.-ին եւ տարածվել 1078-րդ նիստում), որ սահմանադրական գանգատ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով պնդում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը, որի հիման վրա Վճռաբեկ դատարան ներկայացված դիմումները մերժվել են, հակասահմանադրական է, եւ որ վարույթը Սահմանադրական դատարանում դեռ ընթացքի մեջ է»:
«Դիմող ընկերությունը հայտնել է Նախարարների կոմիտեին, որ 2009թ. հոկտեմբերին նոր գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
«Կառավարությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն արդեն հակասահմանադրական է հայտարարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը…եւ որ դիմող ընկերությունը իրավունք է ստացել կրկին դիմում ներկայացնել գործի վերաբացման համար՝ «նոր երեւան եկած հանգամանքի» հիմքով»:
- Եթե ընթացքի մեջ գտնվող վարույթը ՀՀ Սահմանադրական դատարանում կամ Եվրոպական դատարանի դիմումը կարեւորություն չէին ներկայացնում Նախարարների կոմիտեի համար, ապա ինչու է Կոմիտեն հետեւողականորեն վկայակոչել այս վարույթների ընթացքը իր բոլոր որոշումների մեջ՝ 2008 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ սկսեց «Ա1+» հեռուստաընկերության գործով վճռի կատարման իր վարույթը: Տեղեկացնենք նաեւ, որ ի տարբերություն կառավարության հայտարարությանը այն մասին, որ «Մելտեքս» ՍՊԸ-ը Սահմանադրական դատարանի որոշումից հետո «նոր երեւան եկած հանգամանքի» հիմքով վերստին հնարավորություն է ստացել գործի վերաբացման հայցով դիմել Վճռաբեկ դատարան, եւ օգտվել է այդ իրավունքից, սակայն կրկին մերժում է ստացել եւ Նախարարաների կոմիտեին այդ մասին կրկին տեղեկատվություն է ուղարկել իր 10/02/2011թ. հաղորդագրությամբ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը, կարելի է արձանագրել, որ Նախարարների կոմիտեի որոշումը հետուստաընկերության գործով վճռի կատարման վարույթը ավարտված համարելը անընդունելի է նույնիսկ ֆորմալ տեսակետից .
Ներպետական ատյաններում հեռուստաընկերության՝ Եվրոպական դատարանի վճռի կատարման վարույթը դեռ չի ավարտվել: Սահմանադրական դատարանում դեռ քննության առարկա է ներպետական օրենքների այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնք խոչընդոտ են հանդիսացել հեռուստաընկերության գործով 2004թ. վիճահարույց դատական ակտերի վերանայման համար:
Եվրոպական դատարանում ընթացքի մեջ է հեռուստաընկերության թիվ 45119/09 գանգատը, որը ներկայացվել է 2009 թվականի հոկտեմբերին, եւ որում ընկերությունը վիճարկում է վճռի կատարման ընթացքում տեղի ունեցած մի շարք իրավախախտումներ, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կրկնակի խախտման:
Հեռարձակման լիցենզավորման նոր մրցույթի անցկացումը եւ ընկերությանը մրցույթին մասնակցելու այսպես կոչված «հնարավորություն տալը» չի կարող դիտվել որպես ՀՀ Կառավարության կողմից ընկերության խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ կիրառված միջոց, քանի որ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընկերությունը ստացել է ոչ թե Կառավարության ինչ-ինչ հատուկ ջանքերի շնորհիվ, այլ դեռեւս 2000թ. հոկտեմբերին ընդունված՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: Նույնիսկ եթե «Մելտեքս» ՍՊԸ-ը դիմած չլիներ ՄԻԵԴ եւ ստացած չլիներ 17/06/2008 հայտնի վճիռը, միեւնույն է, ընկերությունը հնարավորություն կունենար մասնակցելու 2010թ. վերոհիշյալ մրցույթներին: Չէ՞ որ 2010թ. մրցույթների մասնակից ոչ բոլոր ընկերություններն են դիմել ՄԻԵԴ եւ իրենց գործով բարենպաստ դատական որոշում ստացել:
Նախարարների կոմիտեի «Վճիռների եւ բարեկամական կարգավորման պայմանների կատարման վերահսկման կանոնների» 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն քննարկում է արդարացի փոխհատուցման վճարման կամ ձեռնարկված անհատական միջոցների վերաբերյալ տուժող կողմի ներկայացրած ցանկացած հաղորդում»: Հետեւելով այս դրույթով սահմանված հնարավորությանը՝ «Մելտեքս» ընկերությունը Նախարարների կոմիտեին ընդհանուր առմամբ ուղարկել է չորս հաղորդում (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)369E, թիվ DD(2010)72 եւ թիվ DD(2009)307E փաստաթղթեր[2]): Նույն կանոնակարգի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն իրավունք ունի քննարկել մարդու իրավունքների աջակցությամբ եւ պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ ներպետական հաստատությունների կողմից վճիռների կատարման առնչությամբ ներկայացված ցանկացած հաղորդում՝ համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի»: Հետեւելով այս դրույթին, «Երեւանի մամուլի ակումբ» եւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հեղինակավոր հասարակական կազմակերպություններն իրենց կողմից երկու հաղորդագրություններ են ուղարկել (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)375E փաստաթուղթ): Նշված հաղորդագրություններում «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել վերեւում շարադրված, ինչպես նաեւ ավելի լայն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում են Եվրոպական դատարանի վճռի կատարման ուղղությամբ իշխանությունների անգործությանը եւ 2010թ. հեռահաղորդակցության մրցույթների եւ համապատասխան կարգավորող իրավական նորմերի եւ դրանց հիմքով կայացված որոշումների եւ գործողությունների անիրավաչափությանը: Այդուհանդերձ, Նախարարների կոմիտեի փաստաթղթերից, ինչպես նաեւ Կոմիտեի վերջին որոշումից ակնհայտորեն պարզ է դառնում, որ Նախարարների կոմիտեն բացարձակապես որեւէ ուշադրություն չի դարձրել նշված հաղորդագրություններին: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյո՞ք Կոմիտեի կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետը հետապնդում է որեւէ գործնական նպատակ:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորման մրցույթները հետաձգվեցին երկու տարով՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից անմիջապես հետո, 2008 թվականի սեպտեմբերին ընդունված՝ ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ընդունված փոփոխության։ Մրցույթների հետաձգման նախապայման դարձավ հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի եւ հեռարձակողների լիցենզավորումը կարգավորող համապատասխան իրավական նորմերի բացակայությունը։ Սակայն 2010 թվականի հունիսի 17-ին («Մելտեքս» ՍՊԸ-ի գործով ՄԻԵԴ որոշման ընդունման օրը) ՀՀ Նախագահի ստորագրած՝ հեռարձակման օրենսդրությանը վերաբերող փոփոխությունները, որոնք հիմք դարձան նոր մրցույթների անցկացման համար, չէին պարունակում որեւէ դրույթ, որը թվայնացման վերաբերյալ այնպիսի լրացուցիչ գիտելիք կամ պատկերացում տար, որոնց մասին տեղյակ չէր օրենսդիրը 2008 թվականին, երբ սառեցնում էր լիցենզավորման մրցույթների անցկացումը։ Այս փաստը միանշանակ ընդունվում է ոլորտի բոլոր փորձագետների կողմից։ Փաստորեն, նույնիսկ հեռարձակման հերթական մրցույթներին ընդհանուր հիմքերով մասնակցելու «Ա1+»-ի հնարավորությունը հետաձգվեց երկու տարով։
2010 թվականին անցկացված հեռարձակման լիցենզավորման 25 մրցույթներից միայն չորսում կար իրական մրցակցություն երկու հայտատուների միջեւ, մինչդեռ մնացած մրցույթներում ներկայացված էին միայն մեկական հայտեր։ «Ա1+»-ը հայտնվեց այն դիմումատուների շարքում, որոնք ունեին մրցակից։ Արդյունքում՝ նրան լիցենզիա չտրամադրվեց։ 2008 թվականի հունիսի 17-ի ՄԻԵԴ որոշումը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մրցույթի համար ՀՌԱՀ-ը պարտավոր էր ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ հիմնավորել թե՛ պարտվողների եւ թե՛ հաղթողների մասին կայացրած որոշումները։ Սակայն «Ա1+» հեռուստաընկերությանը տրամադրված հիմնավորումը ոչ մի կերպ չի կարող պատշաճ համարվել, քանզի դրանում ակնհայտ է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) գնահատականների միջեւ հակասությունը։ Մինչդեռ, հեռարձակման մրցույթների ուսումնասիրմանը նվիրված մի շարք հրապարակումներ[3], վկայում են այն մասին, որ «Ա1+» հեռուստաընկերության դիմումի փաթեթի նկատմամբ ՀՌԱՀ-ը ցուցադրել է ընտրողական կոշտ եւ քննադատական մոտեցում։
Որպես «Ա1+»-ի գործը փակելու հիմքերից՝ ԵԽ Նախարարների կոմիտեն նշում է ՀՀ հեռարձակման օրենսդրության ոլորտի փոփոխության գործընթացը։ Այնուամենայնիվ, ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 2010 թվականի վերոնշյալ փոփոխությունները ենթարկվեցին միջազգային կազմակերպությունների, տեղական եւ միջազգային փորձագետների սուր քննադատությանը։ Ի հեճուկս հեռարձակողների հնարավորությունների՝ թվայնացմամբ պայմանավորված ընդլայնման բնական սպասումներին, դրանք նախատեսում էին Հայաստանում հեռուստաընկերությունների թվի զգալի կրճատում։ Եվ չնայած հնչած բազմաթիվ պահանջներին, այդ թվում Եվրոպայի խորհրդի փորձագետների հանձնարարականներին, ՀՀ իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք հնարավորություն կտային կարծիք կազմել մրցույթներին ներկայացվող հաճախականությունների կրճատման հիմնավորվածության մասին։ Համապատասխանաբար, վերոնշյալ փոփոխությունները միայն սահմանափակեցին «Ա1+» հեռուստաընկերության՝ լիցենզիա ստանալու հնարավորությունները։ Հետագայում հեռարձակման օրենքի փոփոխման ուղղությամբ նախաձեռնության արդյունքները պարզ չեն, սակայն, ամեն դեպքում, դրանք ուշացած կլինեն, քանի որ մրցույթներն անցկացվել են ըստ գործող օրենսդրության:
Վերոնշյալ հայտարարության լույսի ներքո Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումը ոչ մի կերպ չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք բանաձեւերի, այդ թվում՝ 1620 (2008), 1643 (2009) 1677 (2009)1 բանաձեւերին, որոնցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ իշխանություններին բազմիցս կոչ է արել ապահովել լիցենզավորման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացում։
Որոշման մեջ ոչ մի կերպ հաշվի չի առնված Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի՝ 2011 թվականի մայիսի 9-ին հրապարակած զեկույցը։ Վերջինս անդրադառնալով թիվ 11 մրցույթի վերաբերյալ (որում մասնակցում էին «Ա1+» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները) Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հիմնավորմանը նշել է. «Լիցենզիաների հայտերը գնահատելու համար օգտագործված մեթոդաբանությունը խնդրահարույց է եղել, եւ դա իր ազդեցությունն է ունեցել մրցույթների վստահելիության վրա։»
Նախարարների կոմիտեի որոշումը չի կարող հասարակության դրական գնահատականին արժանանալ, քանզի արմատապես հակասում է թիվ 11 մրցույթի վերաբերյալ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին: Այսպես, «Հյուման ռայթս ուոչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այս մրցույթը գնահատեց որպես «Հայաստանում տեղեկատվության եւ արտահայտման ազատության ոլորտում հերթական հետընթաց»։ Իսկ «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ա1+» հեռուստաընկերության լիզենզիա ստանալու օրինական դիմումի 13-րդ մերժումը գնահատեց որպես աշխարհում ազատ մամուլի պաշտպանների երեսին հասցված ապտակ։
Երեւանի մամուլի ակումբ
Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Ասպարեզ» լրագրողների ակումբ
Մամուլի բազմազանության ինստիտուտ - Հայաստան
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Վանաձորի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
«ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը»
2011 թվականի հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձեւը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։
Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին։ Մեր կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են որոշումը եւ դրա հետ կապված հանգամանքները. թերեւս դա է պատճառը, որ այս հայտարարությունն ընդունվեց եւ տարածվեց որոշ ուշացումով։
Մենք համոզված ենք, որ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե´ իրավական եւ թե´ այլ հանգամանքների առկայության:
Հայտարարությանը կից ներկայացվող հավելվածում բերված փաստերն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության եւ գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, այդ փաստերի ու հանգամանքների համադրումը թույլ են տալիս խոսել «Ա1+»-ի եթեր վերադարձման համար շարունակական խոչընդոտներ ստեղծելու մասին։
ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum)։ Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որեւէ կերպ չեն վերականգնվել։
Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները եւ նվազեցնեւմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը։
Մենք տվյալ որոշումը դիտարկում ենք որպես ակնհայտորեն հակասող այն նպատակներին, հանուն որոնց ստեղծված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթով օժտված կառույցները: Մենք կոչ ենք անում ԵԽ Նախարարների կոմիտեին` իր իրավասության ներքո գտնվող ընթացակարգերն կիրառել Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչված առաջնայնություններին եւ արժեքներին համահունչ:
ՀԱՎԵԼՎԱԾ
- 2008թ. սեպտեմբերից ի վեր «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Նախարարների կոմիտեին գրավոր հաղորդագրություններով պարբերաբար տեղեկացրել են, որ ազգային դատարաններում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ են մի շարք դիմումներ, որոնց շրջանակներում «Ա1+»-ի հիմնադիրը վիճարկում է Եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի վճռի կատարման խոչընդոտները՝ հարուցված ազգային մարմինների կողմից կամ օրենքների անկատարությամբ: Նախարարների կոմիտեն այդ հաղորդագրություններն ի գիտություն է ընդունել իր Կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով եւ իր միջանկյալ որոշումներում դրանց վերաբերյալ կատարել համապատասխան անդրադարձներ:
- 2011թ. հունիսի 19-ի դրությամբ Նախարարների կոմիտեի ինտերնետային կայքի համապատասխան էջում, որը վերաբերում է «Մելտեքս» ընկերության գործով վճռի կատաման վարույթի ընթացքին[1], կարդում ենք, մասնավորապես, հետեւյալ տեղեկատվությունը.
«20/05/2009թ. դիմող ընկերությունն ուղարկել է հաղորդագրություն (Նախարարների կոմիտեի փաստաթուղթ թիվ DD(2009)307E), որը տարածվել է 1059-րդ նիստում) (…) որում ընկերությունը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին, որ գործի վերաբացման երկու դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն երկու դիմումներն էլ մերժվել են: (…) Դիմող ընկերությունը հայտնում է, որ Եվրոպական դատարանի վճռի ընդունումից ի վեր իշխանությունները որեւէ անհատական բնույթի միջոց չեն կիրառել»:
«Ընկերության փաստաբանը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին (Նախարարների կոմիտեի 15/02/2010թ. թիվ DD(2010)72 փաստաթուղթ, գաղտնազերծվել է 24/03/2010թ.-ին եւ տարածվել 1078-րդ նիստում), որ սահմանադրական գանգատ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով պնդում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը, որի հիման վրա Վճռաբեկ դատարան ներկայացված դիմումները մերժվել են, հակասահմանադրական է, եւ որ վարույթը Սահմանադրական դատարանում դեռ ընթացքի մեջ է»:
«Դիմող ընկերությունը հայտնել է Նախարարների կոմիտեին, որ 2009թ. հոկտեմբերին նոր գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
«Կառավարությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն արդեն հակասահմանադրական է հայտարարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը…եւ որ դիմող ընկերությունը իրավունք է ստացել կրկին դիմում ներկայացնել գործի վերաբացման համար՝ «նոր երեւան եկած հանգամանքի» հիմքով»:
- Եթե ընթացքի մեջ գտնվող վարույթը ՀՀ Սահմանադրական դատարանում կամ Եվրոպական դատարանի դիմումը կարեւորություն չէին ներկայացնում Նախարարների կոմիտեի համար, ապա ինչու է Կոմիտեն հետեւողականորեն վկայակոչել այս վարույթների ընթացքը իր բոլոր որոշումների մեջ՝ 2008 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ սկսեց «Ա1+» հեռուստաընկերության գործով վճռի կատարման իր վարույթը: Տեղեկացնենք նաեւ, որ ի տարբերություն կառավարության հայտարարությանը այն մասին, որ «Մելտեքս» ՍՊԸ-ը Սահմանադրական դատարանի որոշումից հետո «նոր երեւան եկած հանգամանքի» հիմքով վերստին հնարավորություն է ստացել գործի վերաբացման հայցով դիմել Վճռաբեկ դատարան, եւ օգտվել է այդ իրավունքից, սակայն կրկին մերժում է ստացել եւ Նախարարաների կոմիտեին այդ մասին կրկին տեղեկատվություն է ուղարկել իր 10/02/2011թ. հաղորդագրությամբ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը, կարելի է արձանագրել, որ Նախարարների կոմիտեի որոշումը հետուստաընկերության գործով վճռի կատարման վարույթը ավարտված համարելը անընդունելի է նույնիսկ ֆորմալ տեսակետից .
Նախարարների կոմիտեի «Վճիռների եւ բարեկամական կարգավորման պայմանների կատարման վերահսկման կանոնների» 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն քննարկում է արդարացի փոխհատուցման վճարման կամ ձեռնարկված անհատական միջոցների վերաբերյալ տուժող կողմի ներկայացրած ցանկացած հաղորդում»: Հետեւելով այս դրույթով սահմանված հնարավորությանը՝ «Մելտեքս» ընկերությունը Նախարարների կոմիտեին ընդհանուր առմամբ ուղարկել է չորս հաղորդում (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)369E, թիվ DD(2010)72 եւ թիվ DD(2009)307E փաստաթղթեր[2]): Նույն կանոնակարգի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն իրավունք ունի քննարկել մարդու իրավունքների աջակցությամբ եւ պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ ներպետական հաստատությունների կողմից վճիռների կատարման առնչությամբ ներկայացված ցանկացած հաղորդում՝ համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի»: Հետեւելով այս դրույթին, «Երեւանի մամուլի ակումբ» եւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հեղինակավոր հասարակական կազմակերպություններն իրենց կողմից երկու հաղորդագրություններ են ուղարկել (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)375E փաստաթուղթ): Նշված հաղորդագրություններում «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել վերեւում շարադրված, ինչպես նաեւ ավելի լայն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում են Եվրոպական դատարանի վճռի կատարման ուղղությամբ իշխանությունների անգործությանը եւ 2010թ. հեռահաղորդակցության մրցույթների եւ համապատասխան կարգավորող իրավական նորմերի եւ դրանց հիմքով կայացված որոշումների եւ գործողությունների անիրավաչափությանը: Այդուհանդերձ, Նախարարների կոմիտեի փաստաթղթերից, ինչպես նաեւ Կոմիտեի վերջին որոշումից ակնհայտորեն պարզ է դառնում, որ Նախարարների կոմիտեն բացարձակապես որեւէ ուշադրություն չի դարձրել նշված հաղորդագրություններին: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյո՞ք Կոմիտեի կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետը հետապնդում է որեւէ գործնական նպատակ:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորման մրցույթները հետաձգվեցին երկու տարով՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից անմիջապես հետո, 2008 թվականի սեպտեմբերին ընդունված՝ ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ընդունված փոփոխության։ Մրցույթների հետաձգման նախապայման դարձավ հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի եւ հեռարձակողների լիցենզավորումը կարգավորող համապատասխան իրավական նորմերի բացակայությունը։ Սակայն 2010 թվականի հունիսի 17-ին («Մելտեքս» ՍՊԸ-ի գործով ՄԻԵԴ որոշման ընդունման օրը) ՀՀ Նախագահի ստորագրած՝ հեռարձակման օրենսդրությանը վերաբերող փոփոխությունները, որոնք հիմք դարձան նոր մրցույթների անցկացման համար, չէին պարունակում որեւէ դրույթ, որը թվայնացման վերաբերյալ այնպիսի լրացուցիչ գիտելիք կամ պատկերացում տար, որոնց մասին տեղյակ չէր օրենսդիրը 2008 թվականին, երբ սառեցնում էր լիցենզավորման մրցույթների անցկացումը։ Այս փաստը միանշանակ ընդունվում է ոլորտի բոլոր փորձագետների կողմից։ Փաստորեն, նույնիսկ հեռարձակման հերթական մրցույթներին ընդհանուր հիմքերով մասնակցելու «Ա1+»-ի հնարավորությունը հետաձգվեց երկու տարով։
2010 թվականին անցկացված հեռարձակման լիցենզավորման 25 մրցույթներից միայն չորսում կար իրական մրցակցություն երկու հայտատուների միջեւ, մինչդեռ մնացած մրցույթներում ներկայացված էին միայն մեկական հայտեր։ «Ա1+»-ը հայտնվեց այն դիմումատուների շարքում, որոնք ունեին մրցակից։ Արդյունքում՝ նրան լիցենզիա չտրամադրվեց։ 2008 թվականի հունիսի 17-ի ՄԻԵԴ որոշումը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մրցույթի համար ՀՌԱՀ-ը պարտավոր էր ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ հիմնավորել թե՛ պարտվողների եւ թե՛ հաղթողների մասին կայացրած որոշումները։ Սակայն «Ա1+» հեռուստաընկերությանը տրամադրված հիմնավորումը ոչ մի կերպ չի կարող պատշաճ համարվել, քանզի դրանում ակնհայտ է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) գնահատականների միջեւ հակասությունը։ Մինչդեռ, հեռարձակման մրցույթների ուսումնասիրմանը նվիրված մի շարք հրապարակումներ[3], վկայում են այն մասին, որ «Ա1+» հեռուստաընկերության դիմումի փաթեթի նկատմամբ ՀՌԱՀ-ը ցուցադրել է ընտրողական կոշտ եւ քննադատական մոտեցում։
Որպես «Ա1+»-ի գործը փակելու հիմքերից՝ ԵԽ Նախարարների կոմիտեն նշում է ՀՀ հեռարձակման օրենսդրության ոլորտի փոփոխության գործընթացը։ Այնուամենայնիվ, ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 2010 թվականի վերոնշյալ փոփոխությունները ենթարկվեցին միջազգային կազմակերպությունների, տեղական եւ միջազգային փորձագետների սուր քննադատությանը։ Ի հեճուկս հեռարձակողների հնարավորությունների՝ թվայնացմամբ պայմանավորված ընդլայնման բնական սպասումներին, դրանք նախատեսում էին Հայաստանում հեռուստաընկերությունների թվի զգալի կրճատում։ Եվ չնայած հնչած բազմաթիվ պահանջներին, այդ թվում Եվրոպայի խորհրդի փորձագետների հանձնարարականներին, ՀՀ իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք հնարավորություն կտային կարծիք կազմել մրցույթներին ներկայացվող հաճախականությունների կրճատման հիմնավորվածության մասին։ Համապատասխանաբար, վերոնշյալ փոփոխությունները միայն սահմանափակեցին «Ա1+» հեռուստաընկերության՝ լիցենզիա ստանալու հնարավորությունները։ Հետագայում հեռարձակման օրենքի փոփոխման ուղղությամբ նախաձեռնության արդյունքները պարզ չեն, սակայն, ամեն դեպքում, դրանք ուշացած կլինեն, քանի որ մրցույթներն անցկացվել են ըստ գործող օրենսդրության:
Վերոնշյալ հայտարարության լույսի ներքո Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումը ոչ մի կերպ չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք բանաձեւերի, այդ թվում՝ 1620 (2008), 1643 (2009) 1677 (2009)1 բանաձեւերին, որոնցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ իշխանություններին բազմիցս կոչ է արել ապահովել լիցենզավորման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացում։
Որոշման մեջ ոչ մի կերպ հաշվի չի առնված Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի՝ 2011 թվականի մայիսի 9-ին հրապարակած զեկույցը։ Վերջինս անդրադառնալով թիվ 11 մրցույթի վերաբերյալ (որում մասնակցում էին «Ա1+» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները) Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հիմնավորմանը նշել է. «Լիցենզիաների հայտերը գնահատելու համար օգտագործված մեթոդաբանությունը խնդրահարույց է եղել, եւ դա իր ազդեցությունն է ունեցել մրցույթների վստահելիության վրա։»
Նախարարների կոմիտեի որոշումը չի կարող հասարակության դրական գնահատականին արժանանալ, քանզի արմատապես հակասում է թիվ 11 մրցույթի վերաբերյալ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին: Այսպես, «Հյուման ռայթս ուոչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այս մրցույթը գնահատեց որպես «Հայաստանում տեղեկատվության եւ արտահայտման ազատության ոլորտում հերթական հետընթաց»։ Իսկ «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ա1+» հեռուստաընկերության լիզենզիա ստանալու օրինական դիմումի 13-րդ մերժումը գնահատեց որպես աշխարհում ազատ մամուլի պաշտպանների երեսին հասցված ապտակ։
Երեւանի մամուլի ակումբ
Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Ասպարեզ» լրագրողների ակումբ
Մամուլի բազմազանության ինստիտուտ - Հայաստան
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Վանաձորի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Հայաստանի հելսինկյան կոմիտե
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Կրթության ասպարեզ» ՀԿ
«Մենք պլյուս» ՀԿ
«Շիրակ Կենտրոն» ՀԿ
[1]http://www.coe.int/t/dghl/monitoring/execution/Reports/pendingCases_en.asp?CaseTitleOrNumber=Meltex&StateCode=ARM&SectionCode=