Կարծիք

14.09.2021 17:21


Երկիրը տուրը տված «մտածողն» էնպես է կառավարում, որ հուլիսին սննդամթերքի միջին գների տարեկան կտրվածքով 13,5% աճը «ժողովուրդը» չզգա

Երկիրը տուրը տված «մտածողն» էնպես է կառավարում, որ հուլիսին սննդամթերքի միջին գների տարեկան կտրվածքով 13,5% աճը «ժողովուրդը» չզգա

Մեծ առումով «Ժողովուրդը» 30 տարի ասում էր, որ «ոչ մեկ ժողովրդի մասին չի մտածում»: Վերջապես գտավ մեկին, ով իր անունից ու սրտից շատ էր խոսում, նա էլ ասեց, որ ինքը պատրաստ է օր ու գիշեր շատ ուժեղ «մտածել» ժողովրդի մասին: Հիմա ժողովուրդը գոհ ու շնորհակալ ա, որ իր ղեկավարը ժողովրդի մասին մտածող ա ու հեչ էլ վեջը չի, որ էդ ղեկավարը՝ զուտ մտքում ուժեղ մտածելուց ու խոսելուց, «մտածելը» ցույց տալուց էն կողմ ուրիշ բան անելու ունակ չի ու ինչքան ինքնամոռաց, անմնացորդ ա «մտածում» էդքան ավելի արագ ա ժողովրդի ունեցածը տուրը տալիս: Արդյունքում երկիրը տեր ու տիրական չունի, անտեր ա, բայց зато «ժողովրդի մասին մտածող ունի», իսկ «մտածողն» էլ մտածողաբուծարան:

P.S.Երկիրը տուրը տված «մտածողն» էնպես է կառավարում, որ հուլիսին սննդամթերքի միջին գների տարեկան կտրվածքով 13,5% աճը «ժողովուրդը» չզգա, ավելին չհասկանա էլ, որ ապրանքների մանրածախ գների հուլիսյան աճը հանգեցրել է իր կոմից 13,7 մլրդ դրամ ավել ծախսերի: Կարևորը «ժողովուրդը» ասի, որ ՆԱ «ժողովրդի մասին է մտածում»:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը