Լրահոս

13.01.2011 09:20


Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին

Այսօր կեսգիշերին քրիստոնյաները կնշեն Հին նոր տարին: Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր' Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:Հռոմի Գրիգոր 13-րդ պապն է նկատել, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն և հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հետ խորհրդակցելուց հետո հաստատել է նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ' հոկտմբերի 15-ը' բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 - 1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց: 16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմկի 14 օր:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը