Լրահոս

28.06.2011 12:03


Հրդեհներ

Հունիսի 27-ին`ժամը 09.25-ին  ահազանգ է, որ հրդեհ է բռնկվել Երևան քա­ղաքի Բյուզանդի փողոցի թիվ 107 տան հարակից լքված շինությունում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.49-ին, մարվել`10.08-ին: Այրվել է 200 քմ տանիք:

Նույն օրը՝ժամը 10.49-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 41 հասցեում գտնվող ՛՛Երկսևմետ՛՛ ԲԲԸ-ի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշ­վարկ:

Հսկողությամբ այրվել են շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների թափքեր:

Նույն օրը՝ժամը 13.37-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի  մարզի Աշոցք գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել` 15.45-ին:

Ջ.Պողոսյանին պատկանող անասնագոմին կից այրվել է 200 հակ անասնակեր:

Նույն օրը՝ժամը 20.19-ին քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 8 տան բակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.35-ին, մարվել` 20.54-ին:

Այրվել է Ջ.Կարսոյանին պատկանող տան բակում կուտակված 25 հակ անասնակեր:

 

Հունիսի 27-ին և 28-ին բռնկված հրդեհների պատճառով խոտածածկ տարածքներ են այրվել Երևան քա­ղա­քում՝ Շերամի փողոցի թիվ 115 շենքի հարակից տարածքում՝  3000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում՝  3000 քմ, Բագրատունյաց պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող ՛՛Երևանի 35-110կՎ՛՛ մասնաճյուղի հարավային էլ.ենթակայանի տարածքում՝4000 քմ, ՛՛Հուսո ավան՛՛ թաղամասի թիվ 1 տան հարակից տարածքում՝2հա, Շրջանային փողոցի թիվ 2/2 հասցեի հարակից տարածքում՝3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և թփուտներ, ՛՛Նոյ՛՛ գինու գործարանի հարակից տարած­քում՝2000 քմ, Իսակով-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում` Արգավանդի կամրջի  հարակից տարածքում՝1 հա, Վարդաշենի 2-րդ փողոցի հարակից տարածքում (՛՛Էրեբունի՛՛ թանգարանի բլուր)՝  2000 քմ, Դալմայի այգիներում (Կուրղինյան փողոցի հարակից հատված)՝  3000 քմ, Արարատյան փողոցի թիվ 87 հասցեում գտնվող ՛՛Մետրոպոլիտենի վագոնների նորոգ­ման մեխանիկական՛՛ ՓԲԸ-ի տարածքում՝7000 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝5 հա  և Փարպի գյուղում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փո­ղոցում` թիվ 328 հողամասի տարածքում՝1000 քմ, Ակնալիճ գյուղում՝5000 քմ,Կո­տայ­քի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝1000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյու­ղում՝3500 քմ մակերեսով: Խոտածածկ տարածքներ են այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում:

Հրշեջ-փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը