Կարծիք

14.09.2021 10:31


Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ

Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ

Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը (փաստը հավաստող անդորրագիրն արդեն հրապարակված է սոցցանցերում) սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ: Այն, կարծում եմ, ուղղակի ակնարկ է. եթե արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ԱՆԱՐԳԵԼ (սա ուղղակի արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) երթևեկություն կազմակերպելը ևս իրականացվի Հայաստանի վերահսկողության ներքո և, ըստ այդմ էլ՝ ուղեկցվի մաքսային և սահմանային ստուգումներով ու համապատասխան գանձումներով, ապա նույնն իրենք կանեն իրանական բեռների պարագայում և ավելի վատթար սցենարով:

Ընդ որում, այս դեպքում տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ: Այս հարցի պատասխանը ադրբեջանը, թերևս, արդեն փորձում է պարտադրել պարզ շանտաժով: Իսկ սա այն գինն է, որ մենք վճարում ենք՝ սահմանային բարդ թնջուկը, ինչն այլ երկրներում տարիների ընթացքում է հանգրվանի հասնում, հապճեպ լուծելու արդյունքում …

Գևորգ Դանիլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը