Լրահոս

28.06.2011 11:13


Քաղաքապետարանը շների սպանդ է սկսել

Քաղաքապետարանը շների սպանդ է սկսել

«Փրկենք կենդանիներին» կամավորների խումբը և «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնն» ահազանգում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ սկսվել է թափառող շների զանգվածային ու աննախադեպ սպանդ, որի ժամանակ շներին վերացնելու նոր տեխնոլոգիա է մշակվել։ Շներին բռնելու գործիքը հիմա հոսանքով է, այսինքն՝ բռնում են ու տեղում հոսանքահարում: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքի շանը փորձել են բռնել հենց այդ կերպ, սակայն չեն հաջողել ու միայն վիրավորել են։ Հիմա այդ շունը ամբողջ օրը ոռնում է ու թափահարում գլուխը, ու նրան բռնելը դարձել է անհնար: Այս կապակցությամմբ կամավորների խումբը որոշել է որպես նախնական քայլ գրոհել քաղաքապետի «Ֆեյսբուքի» էջը և իր բողոքն արտահայտել այդ էջում (http://www.facebook.com/Karen.Karapetyan):

«Փրկենք կենդանիներին» կամավորների խումբը և «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը» խնդրում են նման դեպքերի ականատեսը լինելու դեպքում անպայման կապվել խմբի անդամների հետ՝ զանգահարելով (+374) 093 574 573 և (+374) 093 068614 հեռախոսահամարներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը