Արմավիրի մարզում բեռնատարի միջից կռունկավարը ավտոմեքենան դուրս բերելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Կարապետյանը իր վարած վերամբարձ կռունկով Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կռունկավարը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, ով, սակայն, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կռունկավարը նշված հատվածում կայանված բեռնատարի միջից փորձել է դուրս բերել բարձված ավտոմեքենա։