Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։
«Երեք եղբայր-2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում (Լաչին):
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
Աղբյուրը՝ ermenihaber.am