Լրահոս

28.06.2011 10:27


Լիբիան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ ՆԱՏՕ–ին

Լիբիան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ ՆԱՏՕ–ին

Լիբիայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Լիբիան մտադիր է միջազգային դատարաններում հետապնդել ՆԱՏՕ–ին գնդապետ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի ֆիզիկական ոչնչացման փորձի համար։

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ այս հայտարարությունը երկուշաբթի երեկոյան հրապարակվել է լիբիական պաշտոնական լրատվամիջոցներում՝ ի պատասխան Միջազգային քրեական դատարանի այն որոշման, որով նա թույլատրել է ձերբակալել Քադաֆիին, նրա որդի Սեյֆ ալ Իսլամին և հետախուզական ծառայության ղեկավար Աբդալլահ ալ Սենուսիին։

«Այսպես կոչված Միջազգային քրեական դատարանը ՆԱՏՕ–ի գործողությունների համար դարձել է  քողարկման միջոց, որը բազմիցս փորձել է ֆիզիկապես ոչնչացնել հեղափոխության առաջնորդին ու նրա ընտանիքին»,–ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Լիբիայի արդարադատության նախարարության՝ ՆԱՏՕ–ի նման գործողությունները ռազմական հանցագործություններ են, որոնք  պետք է հետաքննվեն Միջազգային քրեական դատարանում։

Այս խորագրի վերջին նյութերը