Վաշինգտոնը ողջունել է Քադաֆիի ձերբակալման թույլտվությունը, իսկ Մոսկվան՝ ոչ
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ–ը ողջունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի՝ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին ձերբակալելու թույլտվության որոշումը։ Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում այս որոշմանն այլ կերպ են արձագանքել։
–Սա ևս մեկ ապացույց է, որ Մուամար Քադաֆին կորցրել է իր օրինականությունը,–հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին։
Ավելի վաղ նմանօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդրեյ Ֆոգ Ռասմուսսենն էլ հայտարարել էր, որ Միջազգային քրեական դատարանի՝ Քադաֆիին ձերբակալելու թույլտվության մասին որոշումը ևս մեկ ապացույց է, որ ՆԱՏՕ–ն պետք է շարունակի Լիբիայում ռազմական գործողությունները։
Որոշմանն աջակցել են նաև Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունները։
Մոսկվայում այս որոշումն առանձնակի ոգևորությամբ չեն ընդունել։ Պետդումայի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ այս որոշումը Քադաֆիին չի ստիպի հեռանալ իշխանությունից։
–Արևմտյան ԶԼՄ–ների կողմից Լիբիայում տիրող իրավիճակը ներկայացնող պատկերի հիման վրա կայացրած այդ որոշման ողջ կանխատեսելիությամբ հանդերձ՝ մեծ հարցեր են առաջանում՝ որքանով այն կնպաստի Քադաֆիին համոզել՝ ինքնակամ լքելու իշխանությունն ու հեռանալու երկրի տարածքից,–ասել է Կոսաչևը։