Լրահոս

28.06.2011 08:48


ԵԱՀԿ համանախագահները կժամանեն Երևան

ԵԱՀԿ համանախագահները կժամանեն Երևան

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հունիսի 24–ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Ինչպես նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում՝ հանդիպման արդյունքը ոչ էական չի կարող համարվել։

«Ֆրանսիան իր գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ–ի և Ռուսաստանի համանախագահների հետ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի աջակցի կողմերին ԼՂ կարգավորման բանակցություններում»,–ասվում է հայտարարության մեջ։

Նաև հաղորդվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոտակա շաբաթների ընթացքում կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ բանակցությունների շարունակության նախապատրաստման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը