Բժշկի դաժան սպանության մեջ մեղադրվողը ձերբակալված է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946 թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել վերը նշված հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Արտակ Կարապետյանը:
Արտակ Կարապետյանը ձերբակալված է:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Բժշկի դաժան սպանության մեջ մեղադրվողը ձերբակալված է