Կարծիք

10.09.2021 18:59


Սրանք ադրբեջանական հանրային տրանսպորտում կախված մոնիտորների լուսանկարներ են

Սրանք ադրբեջանական հանրային տրանսպորտում կախված մոնիտորների լուսանկարներ են

Սրանք ադրբեջանական հանրային տրանսպորտում կախված մոնիտորների լուսանկարներ են, որի վրա պարբերաբար երևում են հայկական քաղաքների անվանումները՝ ջնջված վիճակում, իսկ կողքին հայտնվում են նույն քաղաքների արդեն ադրբեջանական անվանումների տարբերակները՝ դրանով մարդկանց մեջ սերմանելով այն պսևդո ճշմարտությունը, համաձայն որի, օրինակ, Վարդենիսը պատմական ադրբեջանական Բասագեչարն է կամ Երևանը հիմնել է ադրբեջանական խան Րիվանը և նման այլ հորինված փնթիություններ։

Եթե չշտապենք հայհոյել ալիևյան ռեժիմը ու օբյեկտիվ նայենք այս ամենին, ապա մեզ համար պարզ կդառնա, որ սա գալիս է հենց պաշտոնական Երևանից։

Եթե Հայաստանի ոչ բարով ղեկավարը գլխավոր ամբիոնից հայտարարում է, որ Շուշին հերիք չէ դժգույն ու դժբախտ է, դեռ մի բան էլ ոչ թե Շուշի է, այլ Շուշա կամ իշխանական պատգամավորները հայտարարեն, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, ապա ի՞նչ ենք մենք ուզում թշնամուց...

Կարծում եմ, Ալիևը չէ, որ պետք է Հայաստանը պաշտպանի անհայրենիք իշխանությունից...

Նարեկ Մութաֆյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը