Լրահոս

27.06.2011 17:56


Հաագայի դատարանը թույլատրել է ձերբակալել Մուամար Քադաֆիին

Հաագայի դատարանը թույլատրել է ձերբակալել Մուամար Քադաֆիին

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատավորը  հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար  Քադաֆիին ձերբակալելու թույլտվություն կա։

Նա մեղադրվում է Լիբիայում ցույցերը ցրելու ժամանակ մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Միևնույն ժամանակ ցուցարարներին դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել Քադաֆիի որդու՝ Սայիֆ ալ Իսլամի, ինչպես նաև  հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլլահ Սենուսիի դեմ։ Վերջիններիս նկատմամբ նույնպես միջազգային հետախուզում է հայտարարված։

Որոշումը կայացրել է երեք դատավորներից բաղկացած խումբը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի խնդրանքով Հաագայի միջազգային քրեական դատարան դիմած դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայցի հիման վրա։

Այս խորագրի վերջին նյութերը