Կարծիք

10.09.2021 14:16


Ողորմաթասն էլ կլակեն՝ Իջևանի խոզի խորովածի ճենճոտ մատներով․ սա նոր Հայաստանն է և վերջ

Ողորմաթասն էլ կլակեն՝ Իջևանի խոզի խորովածի ճենճոտ մատներով․ սա նոր Հայաստանն է և վերջ

Մի ծիծաղեցրեք, սիրտ չունեմ․․․

Իր կյանքով եւ քայլերով դժբախտն ու դժգույնը «գունագեղ» բառը միտումնավոր նետեց եւ մարդիկ դա վերցրին ու սկսեցին քննարկել, դժգոհել, զայրանալ․․․
Մարդիկ որքա՜ն հեշտ են տրվում մանիպուլյացիաների․․․

Չէ՞ որ սա եւս հերթական սրիկայական մանիպուլյացիան է․․․

Իսկ խորքում, ասածն այն էր, որ ինչ կուզենք, կանենք, կնշենք, կտոնենք, կգունավորենք ձեր Եռաբլուրը, զոհերի հհիշատակը եւ անկախությունը․․․ Տերն ո՞վ է․․․Անկախությունն այլեւս քչերին է հետաքրքիր․․։Կանեն, անելու են․․․։ Իսկ ինչո՞ւ չանեն, մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն է։Դեմն ո՞վ է առնելու․․․։Ֆլեշմո՞բը․․․ Ընդդիմադիր հայտարարություննե՞րը․․մի ծիծաղեցրեք, սիրտ չունեմ․․ԵՎ եթե համարենք, որ ընտրության արդյունքը հունիսի 20-ին չի կեղծվել, ուրեմն, իրոք, դրանց 600 հազարից ավելի կենդանի մարդ ձայն է տվել․․․ Դե, հաշվեք, թե դրանցից քանի՞սը կգնան եւ գունագեղ կնշեն մեր հայրենիքի, մեր անկախության թաղումը, ճոխ հուղարկավորություն կլինի, չեմ կասկածում․․․ Ողորմաթասն էլ կլակեն Իջևանի խոզի խորովածի ճենճոտ մատներով․․․ Սա նոր Հայաստանն է եւ վերջ․․.
Կա՛մ համակերպվնեք, կա՛մ ինքնահրկիզվեք․․.

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը