Ռաֆիկ Պետրոսյան. «ԱԺ–ում իր տեղերն ունենալու դեպքում ՀԱԿ–ը դա լեգիտիմ կհամարի»
–Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անհրաժեշտ երկխոսությունը կայացել է, և գնալով ավելի կխորանա,– «Հայելի» ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։
Այդուհանդերձ, նա նշել է, որ ՀԱԿ–ի պահանջած արտահերթ ընտրությունները բացառվում են, քանի որ դրանց համար ո՛չ սահմանադրական հիմքեր կան, ո՛չ էլ դրանց անհրաժեշտությունը կա հասարակության մեջ։
–Անունը ի՞նչ դնենք, որ արտահերթ ընտրություններ անենք, մանավանդ որ ընտրություններին մնացել է 7–8 ամիս, և բոլոր քաղաքական ուժերը նախապատրաստվում են այդ ընտրություններին։ Խնդրեմ՝ ՀԱԿ–ը նույնպես թող նախապատրաստվի։ Անցյալ անգամ նա ահագին ձայներ էր հավաքել, բայց հրաժարվեց։ Այս անգամ 1–2% ավելի կարող է հավաքել այն ժամանակվա հավաքածից ու կարող է և՛ ԱԺ–ում ունենալ իր տեղերը (իմ կարծիքով՝ մոտ 15–20 տեղ), և՛ կարող է մասնակցել պետության կառավարմանը։ Այդ դեպքում նրանք դա կհամարեն լեգիտիմ,– ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։
–Այդ 20 տեղը պինդ պահեք՝ չկորցնեք հանկարծ,– արձագանքել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։
Նա նշել է, որ հերթական ընտրությունները կլինեն հերթական խարդախությունը, որին ՀԱԿ–ը չի գնալու ու թույլ չի տալու, որ լինեն։

7or.am