Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է
2011թ. մայիսի 20-ին Երևանում կայացած
«Օրհուսը Հայաստանում` գնահատում է հասարակությունը»
թեմայով խորհրդակցության ամփոփիչ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը 1998թ. հունիսին ստորագրել և 2001թ. մայիսին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան: Այն ուժի մեջ է մտել 2001թ. հոկտեմբերին: Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տասնամյակի և կոնվենցիայի անդամ պետությունների ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ կոնվենցիայի իրականացման գործում շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարությամբ և արտահայտում հասարակական կառույցների գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից այդ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններն իրականացնելու վերաբերյալ:
Գնահատելով Օրհուսի կոնվենցիայի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները խթանելու գործում,
գիտակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական պատրաստակամությունը, միանալով Օրհուսի կոնվենցիային, որդեգրել և իրականացնել դրա սկզբունքները,
ընդունելով Օրհուսի կոնվեցիայի առանձնահատկություններն այլ բնապահպանական կոնվենցիաների համատեքստում և դրա իրականացմանն առնչվող խոչընդոտները ժողովրդավարության ոլորտում իր առաջին քայլերն անող պետության համար`
մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, այդուհանդերձ
գտնում ենք,
որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է Կոնվենցիայի պահանջների իրականացումը: Այն`
- չի ապահովել կոնվենցիայով ամրագրված սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ու ընթացակարգային համակարգի ստեղծումը.
- չի ապահովել առնչվող պետական կառույցների, այդ թվում` արդարադատության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտների լիազորված մարմինների ներգրավումը կոնվենցիայի իրականացման գործում.
- չի ձեռնարկել մի շարք անհրաժեշտ քայլեր ապահովելու կոնվենցիայի հիմնադրույթների` տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պատշաճ կիրարկումը.
- չի ձեռնարկել որևէ գործողություն իրականացնելու Օրհուսի կոնվենցիայի անդամ պետությունների 2008թ. հունիսի 11-13-ի 3-րդ հանդիպման ընթացքում ընդունված թիվ III/6b որոշմամբ ամրագրված առաջարկությունները` Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ կոնվենցիայի վավերացումից սկսած մինչ օրս
- հնարավոր չէ ստանալ համապարփակ և հանրամատչելի տեղեկություն բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ.
- շրջակա միջավայրի վրա կործանարար ազդեցություն ունեցող` հանքարդյունաբերության ընդլայնման, անտառների ոչնչացման, ջրային էկոհամակարգերի խախտման և նման այլ որոշումները շարունակում են ընդունվել են առանց հասարակայնության մասնակցության.
- դատական համակարգը որևէ հասարակական կազմակերպության հնարավորություն չի ընձեռում վիճարկել առանց հասարակայնության մասնակցության ընդունված և/կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումներ:
Արձանագրում ենք, որ
- Օրհուսի կոնվենցիայի իրականացումը խթանող մի շարք միջոցառումներ, ինչպես օրինակ` վարչական դատարանի ստեղծումը կամ տեղեկատվության ազատության մասին օրենքի ընդունումը տեղ են գտել երկրի կողմից այլ միջազգային պարտավորությունների իրականացման շրջանակներում.
- Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում ճնշող մեծամասնությամբ իրականացվել են հասարակական կառույցների կողմից` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և/կամ նախաձեռնությամբ:
Գնահատում ենք
ՀՀ կառավարության և, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայի համակարգող կառույց հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը ոչ բավարար:
Պահանջում ենք
ՀՀ կառավարությանը շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ` ներգրավելով Օրհուսի կոնվենցիայի իրականացմամբ շահագրգիռ հասարակայնությանը:
Կոչ ենք անում
համապատասխան միջազգային կառույցներին հետամուտ լինել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների իրականացմանը:
Ստորագրություններ.
Լևոն Ներսիսյան, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամ» ՀԿ
Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ
Արման Վերմիշյան, «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ
Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» հիմնադրամ
Սիլվա Վարդանյան, «Զարթոնք-89» ՀԿ
Արթուր Ղազարյան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ