Կարծիք

10.09.2021 10:39


Հիմա թող ձեր հավիտենական քունը չխանգարվի ամսի 21-ին կայանալիք գունագեղ հրավառությունից

Հիմա թող ձեր հավիտենական քունը չխանգարվի ամսի 21-ին կայանալիք գունագեղ հրավառությունից

Եսայան Սուրեն... Տղես, էս նկարդ քո էջին տեղադրել ես 20․09․ 2020-ին ու կից գրել ես՝ հանգիստ քնեք. տղերքը պահում են։ Հիմա թող ձեր հավիտենական քունը չխանգարվի ամսի 21-ին կայանալիք գունագեղ հրավառությունից։

Տղես, դու տենչում էիր շենացնել հայրենիքդ ու զոհեցիր կյանքդ` հանուն հայրենիքիդ։ Մեր էս կիսատ ու վիրավոր երկրում մեր մեծն վարչապետը որոշել է գունագեղ հրավառությամբ նշի հոգեվարքի մեջ գտնվող երկրի անկախությունը։ Ես չգիտեմ` սա միտումնավո?ր է արվում, թե՞ քիչ հասկանալու արդյունք է, բայց, որ հունից հանելու է բոլոր զոհված տղաների ծնողներին՝ դա հաստատ է։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ երկրիս ղեկավարությունը թքած ունի թե՛ մեր վրա, թե՛ մեր հերոսների վրա։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ բարի ժամանց։

Գարունա.... ձյունա արել...

Նարինե Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը