ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին: Քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առընչվող հարցեր:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում:
Կարևորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթե Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Սելեսթե Վոլանդերին` Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ԱՄՆ-ի ցուցաբերած փորձագիտական օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը և որևէ շահագրգռվածություն չունի հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու համար: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսևորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր: